ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերը շուտով կստանան նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն հետ մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումները, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հաղորդում է РБК-Украина-ն։

«Մենք նաև դրական նորություններ ենք պատրաստում հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի ամրապնդման վերաբերյալ։ Մենք կզարգացնենք ուժերը, պատերազմը նոր մարտահրավերներ է առաջադրում, մենք կհաղթահարենք դրանք», - նշել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը։

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հակաօդային պաշտպանությունն անվանել է Ուկրաինայի ռազմավարական առաջնահերթություններից մեկը և հավելել, որ միայն հունիսին ռուսական ուժերն ավելի քան 3500 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել։ 

Երեկ՝ հունիսի 23-ին, Ուկրաինայում բացվել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող նորվեգական Kongsberg Defence and Aerospace ընկերության գրասենյակը։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ բնակչության և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդվում է ռուսական հրետակոծություններից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular