ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր, կարելի է ասել՝ աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի` Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել:

Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից՝ զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր Եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել, եւ հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրը սարքել: Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականությունն են կանխել՝ իշխանությունը տապալելու մասով։ Ի դեպ, ուրբաթ օրը բերման ենթարկված, ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խժդժություններ լինեն, կմասնակցի՞։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular