ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռեւս անցած շաբաթվա վերջին ընտրել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Փաշինյանի հաստատմանը:

Որոշ տեղեկություններով, Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ: Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ: Հետեւաբար, կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար։ Սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի` նա ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար, պատգամավոր, ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է, Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։ Նա զբաղվում է ՔՊ-ի եւ Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ եւ առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular