ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կարող է լինել Հայաստանում ընտրությունները ուզուրպացնելու փորձ, ria.ru–ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի լրագրող և հասարակական գործիչ Դմիտրի դե Կոշկոն։ «Կարապետյանի դեպքը հիշեցնում է այն իրավիճակը, որին բախվել են ռումինացիներն ու մոլդովացիները, որտեղ ընտրություններն ուզուրպացվել են։ Սա մի տեսակ նախերգանք է այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում, կամ այն ​​բանի, ինչ է պարոն Փաշինյանն այժմ նախապատրաստում հարձակվելով Հայ եկեղեցու՝ հայ ինքնության ամենակարևոր տարրի, ինչպես նաև այդ եկեղեցուն աջակցող գործարարի վրա, ով վաղը կարող է դառնալ իրական և ժողովրդական հակառակորդ և մասնակցել ընտրություններին», - ասել է դե Կոշկոն։

Փորձագետի խոսքով Կարապետյանի ձերբակալությունը փորձ է կանխել ազատ ընտրությունները, որի արդյունքները կարող են անբարենպաստ լինել ՆԱՏՕ-ի համար։

«Այսպիսով, նրանք վերացնելով գլխավոր մրցակցին արդեն իսկ խեղաթյուրում են քաղաքական իրականությունը և ուժերի հավասարակշռությունը Հայաստանում այնպես, ինչպես Ռումինիայում վերացվեց գլխավոր քաղաքական այլընտրանքը։ Սա է բանալին, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում», - հավելել է նա։

«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա հայտարարել է իշխանությունների հարձակումների ֆոնին Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) աջակցելու մասին: Գործարարն ինքը չի ընդունել մեղքը և Հայաստանի իշխանություններին անվանել է չկայացված: Կարապետյանը մեծ գումարներ է ներդնում Հայաստանի զարգացման գործում: «Տաշիր» հիմնադրամի բարեգործական գործունեության հիմնական ոլորտներն են պատմական ժառանգության պահպանումն ու վերածնունդը, եկեղեցիների և տաճարների վերականգնումը, առողջապահության և բժշկագիտության զարգացումը: Բացի այդ, միջոցների մի մասն ուղղվում է զանգվածային և երիտասարդական սպորտի աջակցությանը, մշակույթի և արվեստի զարգացմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, կարիքավորների, այդ թվում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց օգնությանը: Հիմնադրամը կառուցում և վերանորոգում է կրթական հաստատություններ, ինչպես նաև իրականացնում է կրթական ծրագրեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular