ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Վանաձորում հրաժեշտ տվեցին վաստակաշատ բժիշկ, Լոռու մարզի գլխավոր հոգեբույժ, Վանաձորի ավագանու երկարամյա անդամ Գայանե Քալանթարյանին: Նա հանկարծամահ է եղել հունիսի 23-ին, այն  նույն օրը, երբ ձերբակալեցին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու եւս երեք անձի: Վանաձորցիներից մեկը մեզ ասաց, որ սա պատահական չէ, այսպես է մարդկանց վրա ազդում Նիկոլ Փաշինյանի ստեղծած վախի մթնոլորտը: Մյուսներն անլուրջ են համարում այդ տեսակետը՝ շեշտելով, որ Գայանե Քալանթարյանը մոտ 70 տարեկան էր, վաղուց էր հիվանդ եւ «ինֆարկտից չի մահացել»: 

Գայանե Քալանթարյանը երկար տարիներ զբաղեցրել է Վանաձորի Հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենի պաշտոնը, եղել է Վանաձորի բոլոր գումարումների ավագանու անդամ, Հանրապետական կուսակցության անդամ է եղել, երկար տարիներ աշխատել է Սամվել Դարբինյանի հետ: Ապա աշխատել է նաեւ Վանաձորի մյուս քաղաքապետերի հետ, որոնք՝ բոլորը, հարգանքով են վերաբերվել նրան: «Դարբինյանն էլ, Մամիկոնն էլ, Ական էլ քաղցր աչքով էին նայում»,- ասում է մեր զրուցակիցը: Գայանե Քալանթարյանը «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ էր, բայց այն ավագանիներից էր, որոնք պարտաճանաչ ներկայանում էին նիստերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular