ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ չորեքշաբթի՝ հունիսի 25-ին, Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

Հունիսի 24-ին Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է խոսել Միացյալ Նահանգների առաջնորդի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ժամանակ։

Նույն օրը Washington Post-ը, հղում անելով երեք եվրոպացի պաշտոնյաների, հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները ցանկանում էին համոզել Թրամփին ամերիկյան զենք վաճառել Ուկրաինային։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հունիսի 24-25-ը՝ Հաագայում։ Թեմաներն են զսպումը և պաշտպանությունը։ Հանդիպման հիմնական նպատակն է խրախուսել դաշինքի անդամ պետություններին իրենց համակցված բյուջետային ներդրումները հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին, որից 3,5%-ը կուղղվի ուղղակի ռազմական ֆինանսավորմանը, իսկ 1,5%-ը՝ օժանդակ ֆինանսավորմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular