ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան Նիկոլ Փաշինյանի վախերն ու անհանգստությունները խորանում են, այնքան ավելի վայրագ միջոցների է դիմում ընդդիմադիրների նկատմամբ: Բացառապես քաղաքական նկատառումներով «իրավապահ» գործիքակազմի ակնհայտ ապօրինի կիրառմանը զուգահեռ՝ քարոզչական «մարտի է նետել» տարատեսակ սատելիտների՝ քպական, թե քպամերձ:

Նպատակը հստակ է՝ առավելագույնս փորձել վարկաբեկել ընդդիմադիր գործիչներին և ուժերին: Ու այդ նպատակին հասնելու ճանապարհին, ինչպես միշտ, Փաշինյանը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում, ընդհուպ՝ ակնհայտ կեղծ, շինծու տեղեկություններ հրապարակ նետելը: Օրինակ՝ վերջին օրերին իշխանական որոշ «խոսափողներ» շրջանառության մեջ են դրել թեզ, թե գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Ռուսաստանի հետ կնքված զենքի պայմանագրերը չեն կիրառվել, Հայաստանը զենք չի ստացել:

«Փաստը» դիմեց Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ պայմանագրերի մասին է խոսքը: «Շատ պարզունակ են աշխատում իշխանություններն իրենց հակաքարոզչության մեջ: Նույնիսկ ակնհայտ, հեշտ ապացուցելի փաստերն են կեղծում ամբողջովին: Ամբողջ հարցն այն է, որ իմ պաշտոնավարման օրոք բացարձակապես ոչ մի պայմանագիր չի կնքվել, ավելին իմ՝ պաշտպանության նախարար նշանակվելու պահին ինձանից առաջ ստորագրված պայմանագրերի մատակարարումներն արդեն դադարեցված են եղել: Հակառակը, ես ամեն ինչ արել եմ, որ կարողանամ նախկինում կնքված պայմանագրերի սահմաններում զենք բերել, ինչը, թեկուզ ոչ մեծ ծավալներով, բայց հաջողվել է: Իշխանությունները ուրիշներին սևացնելու փոխարեն թող պատասխանեն, թե ինչու էին գնումներն իրականացնում մասնավորի միջոցով: Ռուսները պատրաստ էին հենց գործարանից ուղղակի մատակարարում իրականացնել, բայց սրանց ձեռք չէր տալիս դա, և աշխատեցնում էին մասնավորի միջնորդության սխեման, ինչը բարդություններ էր ստեղծում մատակարարման գործում: Թե ինչու էին դրանում շահագրգռված, թող իրենք պատասխանեն»,-ասաց Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular