ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է, ուստի կարևոր է, որ Երևանը պահպանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգությունն ապահովելու համար։ Նման կարծիք է հայտնել Ազգային հետազոտական համալսարանի Միջերկրածովյան ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Տիգրան Մելոյանը ռուս-հայական հարաբերությունների զարգացման հեռանկարներին նվիրված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել էր TASS-ը, գրում է tass.ru–ն։

«Լարվածությունը պահպանվում է նաև Սյունիքի մարզում։ Այդ մասին վերջերս նշել են և՛ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, և՛ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Անդրեյ Բելոուսովը։ Հետևաբար, այս համատեքստում, կարևոր է, որ Հայաստանը պահպանի երկկողմ ձևաչափով դաշնակցային հարաբերությունները  Ռուսաստանի հետ իրեն պաշտպանելու և հենարան գտնելու համար», - ասել է նա։

Մելոյանի խոսքով Հայաստանը սկսել է գիտակցել, որ մոտ ապագայում հնարավոր չի լինի հասնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման։ «Այդ գործընթացը պահանջում է ավելի շատ ժամանակ, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին սպառնալիքը դեռևս պահպանվում է», - հավելել է նա։ Հիշեցնենք, որ վերջերս հայկական և ադրբեջանական կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են հանրապետությունների սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Երևանը պարբերաբար հաղորդում է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ադրբեջանական դիրքերից հրետակոծության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular