ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է, կառավարության նիստին որոշում է ընդունվել։

2024-ին ՀՀ-ում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով: 

Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։

«Որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել 3–րդ երկրներից ցեմենտի ներմուծումը և հավասար պայմաններ ստեղծել տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար:

Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր` 6 ամիս ժամկետով արդեն իսկ սահմանափակումներ էր կիրառել ցեմենտի ներմուծման վրա։

«Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում 3–րդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular