ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի իշխանությունները հունիսի 25-ին վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Ըստ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակի՝ երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային և տրանզիտ չվերթերի համար։

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ռազմական և քաղաքացիական հատվածների միջև համակարգող կոմիտեի որոշման հիման վրա և երկրի ներկայիս պայմաններում անվտանգության գնահատումներ անցկացնելուց հետո, օդային երթևեկությունն աստիճանաբար բնականոն վիճակի վերադարձնելու և ավիացիոն անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովելու նպատակով՝ երկրի արևելյան կեսի օդային տարածքը վերաբացվել է տրանզիտ, ինչպես նաև ներքին և միջազգային թռիչքների համար», – հայտնել է խոսնակ Մաջիդ Ախուանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular