Ջուր չի լինի 12 ժամից ավելի․ հասցեներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 27-ին 09:30-22:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան Օրջոնիկիձեյի, Կամոյի, Մ.Գորկու, Արցախի, Աղայան, Առաջին, Զ.Անդրանիկի, Գայի, Հակոբջանյան, Հովսեփյանի, Մխիթարյան, Մյասնիկյանի, Մանթաշյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 27-ին 11:00-19:00-ն կդադարեցվի Զորավան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: