Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի Գախի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Ըստ APA-ի՝ տեղեկատվությունը տարածել է սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Զագաթալայի սեյսմիկ կայանից 27 կմ հարավ-արևելք։
Ցնցումները չեն զգացվել։