ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որի ժամանակ ցանկանում են քննարկել նաև համապատասխան օրենքների նախագծերը, որոնց միջոցով էլ ուզում են «պետականացնել» ՀԷՑ-ը:

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով, նախագծերով նախատեսում են պետության նախապատվության իրավունք, հետագայում դրա հիմքով էլ փորձ է արվելու պետականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին ինչ-որ փոխհատուցում տալու միջոցով: «Փոխհատուցման համար գնահատման չափորոշիչներ, գնահատումների տարբերության դեպքում ինչ-որ համեմատական սխեմա են նախատեսել այն դեպքում, որ օրենքը նախնական ու համարժեք փոխհատուցման պարագայում պլ յուս 15 տոկոս վճար է նախատեսում։ Սա որոշակի գումարներից խուսանավելու սխեմատիկ լուծում է իրենց համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ ծայրաստիճան հակաիրավական եղանակով են գնալու, ու այս հակաիրավականությունը «գալու է բոլորիս քթից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանն ու հավելում, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու:

Հավելենք, որ ՀԷՑ-ի շուկայական արժեքը կազմում է նվազագույնը 350 մլն դոլար (սա հեղինակավոր աուդիտոր KPMG-ի կողմից հաստատված կապիտալի չափն է)։ Այսինքն, եթե փոխհատուցեն, ապա սա ամենափոքր (շատ փոքր) գումարն է, որ պետք է վճարեն պետբյուջեի հաշվին: Նույնը վերաբերում է նրան, եթե փորձեն ուղղակի խլել ՀԷՑ-ը, և բողոքարկումներ լինեն: Ըստ էության, Փաշինյանի «կապրիզների» համար վճարելու է հարկատուն, այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular