Հայ փորձագետը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասին. ավելի ու ավելի շատ երկրներ կգրավվեն դեպի Ռուսաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չնայած Արևմտյան պատժամիջոցներին համաշխարհային Հարավի պետությունները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, քանի որ Ռուսաստանն առաջարկում է անգլոսաքսոնական աշխարհակարգի այլընտրանքային հնարավորություն նախկին գաղութային և փոքր երկրների համար դառնալու գլոբալ որոշումների կայացման մասնակից։ Այս մասին politnavigator.news-ին ասել է Հայաստանի Հակաֆաշիստական ճակատի համակարգող Հայկ Այվազյանը։
«Աշխարհի շատ երկրներ և նրանց բնակչությունը հոգնել են նախկին համաշխարհային ֆինանսատնտեսական հարաբերություններից, հոգնել են Միացյալ Նահանգների գլխավորած կոլեկտիվ Արևմուտքի գերիշխանությունից։ Հոգնել են Վաշինգտոնից և նրա դաշնակիցներից, ովքեր բիզնես են անում իրենց ֆինանսական հաստատությունների և դոլարի ուժի միջոցով ապրելով այլ երկրների և ժողովուրդների հաշվին։ Պարզ ասած նրանք թալանում են այդ ժողովուրդներին, և շատերն են հասկանում, որ միակ ուժը, որը կարող է վերջ դնել այդ անարդարությանը և օգնել ստեղծել ավելի արդար ֆինանսատնտեսական համակարգ, Ռուսաստանն է։ Հետևաբար, աշխարհի շատ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Արևմուտքի գաղութային քաղաքականությունից, բնականաբար ձգվում են դեպի Ռուսաստան», - նշել է փորձագետը։
Հայ հասարակական գործիչը կարծում է, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը դառնում է հարթակ քննարկելու նոր համաշխարհային տնտեսական համակարգի ստեղծումը, որը հիմնված է այլ սկզբունքների վրա և մասնակիցների համար հավասար իրավունքներով է։ «Նոր արդար տնտեսական մոդել, որտեղ այլ երկրները, այդ թվում փոքր երկրները, կունենան հնարավորություններ և ձայնի իրավունք համաշխարհային ֆինանսական և տնտեսական որոշումներ կայացնելու հարցում։ Այսինքն կբարձրացնեն իրենց դերը համաշխարհային գործընթացներում։ Սակայն այսօր ամեն ինչ հակառակն է հենց միայն Միացյալ Նահանգների գերիշխանության պատճառով»,–ասել է Հայկ Այվազյանը։
Նա նաև հավելել է, որ «ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ երկրներ կձգվեն դեպի Ռուսաստան ապագայում ֆինանսների և համաշխարհային տնտեսության հետ կապված որոշումների կայացմանը մասնակից լինելու համար»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը