ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարը նաև ասել է, որ նախօրեին բանակցություններ է վարել կողմերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկրորդ փուլի ընթացքում կայացված որոշումները։

«Եթե միմյանց տված խոստումները կատարվեն, մենք կտեսնենք կողմերի կամքը բանակցությունների երրորդ փուլի համար», - նշել է դիվանագետը։

Հունիսի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը պետք է համաձայնության գան բանակցությունների հաջորդ փուլի վայրի և ժամանակի շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular