Ինտրիգները չեն աշխատում, ուժն է խոսում. Лента
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռազմական փորձագետ Վլադ Շլեպչենկոյի գնահատմամբ՝ Իրանի վերջին ռազմական ձախողումները պետք է դառնան լուրջ ազդակ Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ Թեհրանի մարտավարական սխալները շատ նման են այն իրավիճակին, որում այժմ հայտնվել է Մոսկվան։
Իրանը փորձեց կիրառել «Սեջիլ» բալիստիկ հրթիռը իսրայելական տարածքի նկատմամբ՝ իբրև ուժի ցուցադրություն առանց միջուկային միջամտության, սակայն հարվածը չստացվեց․ իսրայելական կողմը հաջողությամբ չեզոքացրեց այն, գրում է Лента.ру-ն։
Շլեպչենկոն ընդգծել է՝ Իրանի օրինակը ապացուցում է, որ բարդ ինտրիգներն ու բազմաշերտ խորամանկությունները հաճախ չեն գործում, մինչդեռ միակ արդյունավետ տարբերակը մնացել է կոշտ և հաշվարկված ռազմական ուժի կիրարկումը։