ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնում բախվել են «Nissan X-Trail»-ն և «VAZ 2104»-ը․ կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «VAZ 2104» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգի տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով «04»-ը հայնտվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Nissan X-Trail»-ը բախվել է քարե պարսպին, կոտրել այն, ապա բախվել ծառին: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular