ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Չերվոնայա Զիրկայի գրավումից հետո ռուսական զորքերը վերահսկում են երկու գետերի միջգետակայքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Չերվոնայա Զիրկայի գրավումից հետո ռուսական ուժերը լիովին վերահսկում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող գետերի՝ Վոլչյա և Մոկրե Յալի միջև ընկած տարածքը, գրում է Лента.ру-ն։
Հաղորդագրության համաձայն՝ այդ ուղղությամբ գործող «Վոստոկ» զորախումբը շարունակել է առաջխաղացումը՝ նախ գրավելով Զապոռոժիեն, այնուհետև՝ արագ հարձակմամբ դուրս մղելով ուկրաինական ուժերին Չերվոնայա Զիրկայից։ Սա վերջին շաբաթում ռուսական կողմի գրաված արդեն հինգերորդ բնակավայրն է։
Ավելի վաղ ՊՆ-ն հրապարակել էր դռոնով նկարահանված կադրեր, որտեղ երևում են ռուսական ճշգրիտ հարվածները և գյուղում ծածանվող Ռուսաստանի դրոշը։