ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ադրբեջանական սկանդալ․ Բաքուն չեղարկում է ՌԴ միջոցառումներն Ադրբեջանի տարածքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։

«Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են»,- հայտարարել է նախարարությունը։

Թե մինչև երբ է գործելու այս արգելանքը՝ Բաքուն չի հստակեցնում։

Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։

Ի պատասխան Բաքուն երեկ արտգործնախարարություն էր հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին, պաշտոնական բողոք ներկայացրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular