ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաներում «Opel» մակնիշի ավտոմեքենան Բարձրաշեն բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 3 ծառերի, ապա ճանապարհի եզրին տեղադրված բետոնե արգելապատնեշին և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, անչափահասը՝ «Մուրացան մանկական հիվանդանոց»։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular