ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պատգամավորները չեն մեկնի Մոսկվա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին, որը պետք է կայանար Մոսկվայում։ Այս մասին Report ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել են Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Այցի չեղարկման պատճառն այն ցուցադրական, նպատակային սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները Եկատերինբուրգում առանց դատի և քննության իրականացրել են ադրբեջանցիների դեմ, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը»,- գրում է ադրբեջանական ԶԼՄ-ն։

Ավելի վաղ Е1.ru ռուսաստանյան ԶԼՄ-ն հայտնել էր 10 ադրբեջանցիների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են մի քանի սպանությունների և մահափորձերի համար պատասխանատու հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ։

Ուժայինների շուրջկալման ժամանակ նրանցից մեկը մահացել է։ Այսօր հայտնի է դարձել, որ կասկածյալ մի քանի ադրբեջանցիների կալանավորել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular