Հետախուզվողը ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում
ԻՐԱՎՈՒՆՔ
Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հետախուզվող մի տղամարդ Բագրատաշենի անցակետով մուտք է գործելու Հայաստան: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նույն օրը` ժամը 21.05-ին, Բագրատաշենի անցակետում 28-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Տղամարդը դատապարտվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով կատարած գողության համար:
Ավելի ուշ դատարանը որոշում էր կայացրել պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին, և անցած տարվա դեկտեմբերից նա գտնվում էր հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։