ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ նստաշրջան՝ ԱԺ-ում. սպասվում է լարված մթնոլորտ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է արտահերթ նստաշրջան, որի մթնոլորտը, ըստ փորձագետների եւ կուլիսային աղբյուրների, լարված ու բուռն կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ազատել թե՛ մտքերը, թե՛ ձեռքերը՝ բառացիորեն, եւ կտրուկ ու անմիջապես հակադարձել յուրաքանչյուր ընդդիմադիր ելույթի, որը կհնչի նիստի ընթացքում։

Ըստ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրների՝ իշխող թիմին փոխանցվել է, որ պետք է խստիվ վերահսկեն դահլիճում հնչող ցանկացած քննադատություն եւ հարկ եղած դեպքում՝ կոշտ պատասխանեն ընդդիմադիրների ցանկացած հայտարարության։ Նման մոտեցումը, ըստ քաղաքական վերլուծաբանների, խոսում է այն մասին, որ կառավարական շրջանակները մտահոգված են սպասվող ընդդիմադիր նախաձեռնություններով եւ փորձում են կանխել հնարավոր ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա։

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են մի շարք հակասական նախագծեր, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գործարար-բարերար Սամվել Կարապետյանից խլելու նախագիծը, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել հանրության շրջանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular