ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փամփերսը կտրուկ կէժանանա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուտով Հայաստանում վաճառվող երեխայի տակդիրի (փամփերսի) գինը կտրուկ կնվազի, քանի որ այս շուկայում հայտնվել է դրա ներկրմամբ զբաղվող երկրորդ ընկերությունը, որն արդեն վաճառքի է հանել տակդիրներն էական ցածր գնով: Օրինակ՝ «Pampers» տեսակի տակդիրի 5-րդ համարի մեկ տուփը, եթե նախկինում վաճառվում էր եւ հիմա էլ որոշ վաճառակետերում վաճառվում է 7370 դրամով, ապա նոր գինը կազմում է 5600 դրամ: Փորձեցինք տակդիրների ներմուծմամբ զբաղվող դեռեւս միակ հայտնի ընկերությունից՝ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ից պարզել՝ արդյոք իրենք իջեցրել են տակդիրի գինը:
«Մենք այս պահին այնպես չի, որ էժան ենք վաճառում, որովհետեւ շուկայում կա շատ փամփերս, որը Թուրքիայից է ներկրվում անհայտ ճանապարհով ու, բնականաբար, այդ պատճառով էլ առանց հարկի վաճառում են, հարկ չեն վճարում ու բավականին մատչելի են վաճառում, քան ընկերությունը, որը ներկրում է, հարկ է վճարում, աշխատող է պահում ու ունի թանկ ապրանք»,- մեր զրույցում ասաց ընկերության վաճառքի բաժնի պատասխանատուն՝ նշելով, որ իրենք արդեն մեկ տարուց ավելի է տակդիրների գինը չեն փոխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular