ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Սերժ Սարգսյանի որոշումից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի հետ` ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար:

Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ զինյալների պահանջին: Այդ հարցին դեռ անդրադառնալու առիթ կլինի:

«Ժողովուրդ»-ը փորձեց նախագահի մամուլի քարտուղարից պարզել ստացված տեղեկության հավաստիությունը, սակայն Վլադիմիր Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Անպատասխան մնացին նաեւ մեր գրավոր հարցումները:

Ինչպես հայտնի է՝ նախագահական նստավայրում լռություն պահպանելու որոշումը դեռ չի վերացվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular