ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը ևս համաձայնել էր շրջանների վերադարձին. բացահայտում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որում Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պատմել է Ռոբերտ Քոչարյանի հետ իր զրույցի մասին, փաստում է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը տարիներ շարունակ նույն է եղել: Պարզվում է, որ դեռեւս 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ բանակցությունների ժամանակ հայկական կողմը նույն այն մոտեցումն է դրսեւորել, ինչ որ հետագայում Սերժ Սարգսյանը:

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը եւս համաձայնել է ԼՂՀ կարգավորման շրջանակներում, որպես առաջնահերթ քայլ, Ադրբեջանին հանձնել Արցախի պաշտպանական գոտու այն հինգ շրջանները, որոնք նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում չեն եղել:

Սակայն համաձայնությունը չի կայացել, քանի որ, ինչպես հետագայում եւս, Ալիեւը չի համաձայնել, որ Քելբաջարի ու ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեի հստակ ժամկետ նշանակվի 3 կամ 5 տարի հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular