Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման. պատիժը կկրի ՌԴ-ում. "Ժողովուրդ"
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
"Ժողովուրդ" թերթը գրում է. "Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։ Ինչպես և սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման։
"Ժողովուրդ" օրաթերթի տեղեկություններով սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ՝ պատիժների կրման համար նախատեսված հաստատություն։ ՀՀ և ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ, հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ "փոխանակելու" տարբերակը։
Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաև, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին":
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում