ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներիշխանական մերկապայքար. սպասվում են ներհհկական ճոխ տեսարաններ եւ պատռված դեմքեր

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կրկին մասնատման գործընթացի մեջ է, որը կուսակցությունը գնահատում է որպես ինքնամաքրում: ԲՀԿ-ում տեղի ունեցողը որոշակի ինդիկատոր է ավելի խորքային գործընթացների, որ տեղի են ունենում իշխանության ներսում: Բանն այն է, որ ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումների գործընթացը պայմանավորված է նրանով, որ խիստ սուղ է դարձել խորհրդարանական մանդատների հարցը:

Եվ այս իրողությունն առաջիկայում բնորոշ է լինելու ոչ միայն ԲՀԿ-ին, այլեւ նույնիսկ Հանրապետական կուսակցությանը: Պարզապես ՀՀԿ-ի դեպքում դա պառակտումներով չէ, որ կդրսեւորվի: Այսինքն՝ ՀՀԿ-ից ոչ ոք դուրս չի գա՝ խորհրդարանական տեղի հույսը կորցնելու պատճառով: ՀՀԿ-ի դեպքում ավելի հավանական է այլ բան՝ առեւտուրը, ներկուսակցական առեւտուրը, որ կարող են սկսել տեղի հույսը կորցնողները՝ այլոց, այսինքն՝ հույս ունեցողներին կամ հույս պահպանողներին աջակցելու հարցում: Այսինքն՝ նրանք, ովքեր կկորցնեն խորհրդարանական տեղերի հույսը, շահավետ առաջարկներ կանեն հույսը պահպանողներին, որովհետեւ նրանք պետք է իրենց հույսերը արդարացնեն բավականին թեժ ներկուսակցական պայքարում: Հատկապես նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանը սկսել է վերադասավորումների եւ, այսպես ասած, սերնդափոխության մի գործընթաց, ինչը բավական թեժացնելու է պայքարը խորհրդարանական տեղերի համար:

Ավելին՝ հույսը կորցնողները ոչ թե իրենք, այլ հենց նրանց կարվեն առաջարկներ եւ հույս ունեցողներից ով շահավետ առաջարկ անի, նրան էլ կաջակցեն հույսը կորցրածները:
Բանն այն է, որ ՀՀԿ խորհրդարանական նախընտրական համամասնական ցուցակում առավել շահավետ եւ հեռանկարային տեղեր կունենան նրանք, ովքեր կկարողանան առավել ուժեղ ներկուսակցական դիրքերի գալ: Իսկ դրա համար պետք է ձայն հավաքել՝ ոչ թե հասարակության քվեի, այլ կուսակցական աջակիցների տեսքով: Այ, դա արդեն Հայաստանի եւ հանրային կյանքի համար նշանակություն կունենա, եւ ոչ այն իմաստով, որ հասարակությունը ականատես կլինի ներհհկական պայքարի ճոխ տեսարանների, որոնք կփոխարինեն հացի բացակայությանը: Բանն այն է, որ այդ ներկուսակցական պայքարի արդյունքում ՀՀԿ-ի տարբեր թեւերը կջանան հասարակության առաջ մյուս թեւի դեմքը, իհարկե, ոչ բացահայտ, սակայն բավական կոնկրետ եւ առարկայորեն պատռելու հարցում՝ ակնկալիքով, որ Սերժ Սարգսյանին հետո պետք չեն գա նման պատռված դեմքեր:

Իհարկե, դա այն չէ, ինչը պետք է Հայաստանը դուրս բերի բավականին բարդ տնտեսա-քաղաքական իրավիճակից, սակայն դա գոնե նվազագույնն է, որ այս վիճակում կարող է լինել հանրության համար՝ երբ գոնե իշխանությանը հնարավորինս մերկացնելու հոգսը հանրության վրա չի մնա, իշխանությունն ինքը կմերկանա հանրության առաջ, հանուն մանդատների: Պարզապես խոսք կլինի ոչ թե մերկապարի, այլ մերկապայքարի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular