ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Նոր զարգացումներ հոգեւորականի ծեծից հետո. Շարմազանովին տարան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ին` երեկոյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Երեկ հայտնի դարձավ, որ Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 «ծեծ» հոդվածի հատկանիշներ: Այս մեղադրանքը ազատազրկում չի նախատեսում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Լոռու մարզի ոստիկանությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունները եւս այդ գործի հետ են կապված: Բանն այն է, որ մարզի ոստիկանապետից բացի` օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Իսկ Գուգարքի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանն էլ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ:

Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է, նույն Արկադի Փելեշյանի քավորն է: Իսկ վերը նշված միջադեպը տեղի էր ունեցել հենց Տարոնի բաժնի իրավասության տարածքում:

Ենթադրվում է, որ Էրիկ Շարմազանովը Գուգարքում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ Արկադի Փելեշյանի ծեծի հետ կապված իրավական գործընթացը կավարտվի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular