ՀՀ ՊՆ խոսնակը հայտարարություն է տարածել
ՖՈՏՈ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա
Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ:
Հիշեցնենք, որ այսօր Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում էր շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի էին մատնվել: