ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ունենք արցախյան պատերազմից մեկ ամիս անց. իրավիճակի ամփոփում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախում սկսված պատերազմից անցել է ուղիղ մեկ ամիս. այսօր հոկտեմբերի 27-ն է: Այսպիսով, ի՞նչ ունենք պատերազմից մեկ ամիս անց: Հոկտեմբերի 26-ի դրությամբ հայկական կողմն ունի 974 զոհ, իսկ հրապարակված քարտեզի համաձայն՝ ադրբեջանական կողմի տիրապետության տակ է գտնվում Թալիշ գյուղը եւ Հադրութի շրջանը՝ ոչ ամբողջությամբ:

Երեկ հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական կողմի կորուստները: Ըստ այդմ, ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ի դրությամբ ունի խոցված 220 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ եւ 6674 զոհ: Չնայած պատերազմից դեռ մեկ ամիս է անցել, սակայն, ինչպես ընդգծում են բազմաթիվ մասնագետներ, որպես հինգերորդ սերնդի պատերազմ՝ այն իր չափերով եւ ինտենսիվությամբ անհամեմատելի է մինչ այժմ աշխարհում եղած շատ ռազմական գործողությունների հետ:

Օրինակ՝ Դոնբասում տեղի ունեցած պատերազմը ձգվեց հինգ տարի, սակայն դրանք այդքան ինտենսիվ չէին: 2014-ի գարնանից մինչեւ 2019-ի նոյեմբեր ամիսը Դոնբասում տեղի ունեցած պատերազմի հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ հրետակոծման ժամանակ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, իսկ 1 միլիոն 300 հազար մարդ դարձել են ներքին տեղահանված անձինք:

Նկատենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ օրեր առաջ իր խոսքում նշել էր, որ Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այստեղ այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ 5 հազարը: Այս մեկ ամսվա ընթացքում հումանիտար հրադադարի հասնելու արդեն երեք անհաջող փորձ է կատարվել:

Վերջինը հոկտեմբերի 25-ին էր, երբ ԱՄՆ-ն հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին, սակայն Ադրբեջանը մինչեւ այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ բոլոր 3 պայմանավորվածությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular