ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ կգումարվի Անվտանգության խորհրդի նիստ. ընդդիմադիր պատգամավորները սպասում են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Դեռեւս հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները պետք է խորհրդի նիստում քննարկեին Արցախում ընթացող պատերազմական դրությունը: Ավելին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կան փակ տեղեկություններ, որոնք իրենք ցանկանում են ճշտել, ինչը հնարավոր չէ առօրեայում խոսել, հարցեր ուղղել. դա հնարավոր է անել անվտանգության խորհրդի ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խմբակցությունները սպասում են, թե երբ է հայրենի կառավարությունն արձագանքելու իրենց դիմումին: Արդեն մոտ 10 օր է անցել դիմումի ներկայացրած օրվանից, ու որեւէ արձագանք չկա՝ չնայած այն բանին, որ խմբակցության ղեկավարները նշել էին, որ պետք է հրատապ նիստ հրավիրել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե իրենց դիմումն ինչ ընթացք է ստացել: Մարուքյանը հայտարարեց, որ որեւէ արձագանք չեն ստացել: Մենք փորձեցինք ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչ որոշում կա՝ դիմումի հետ կապված, սակայն Գեւորգյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular