Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սեքս-աշխատողների դաժան վերաբերմունքից և բռնարարքներից պաշտպանության միջազգային օր, Բելոռուս՝ Բելոռուսական կինոյի օր, Բութան՝ Բութանի ազգային օր, Կուբա՝ Սուրբ Լազարի օր, Ռուսաստան՝ Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի պետական գործադիր ծառայության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում մուսուլմանական ամբոխը, որի մեջ էին նաև Զանգեզուրից փախածները հարձակվել են հայկական Ներքին Ակուլիս գյուղի վրա և սկսել սպանել հանդիպածներին, որով իսկ ստիպել են, որ կենդանի մնացածները փախչեն Վերին Ակուլիս:

1922 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի Մելինե Համամջյանը:

1926 – ԽՍՀՄ-ում առաջին անգամ անց է կացվել մարդահամար:

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվել են։

1929 - պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։

1974 – վախճանվել է քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն:

1991 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռումինիայի հետ:

2001 - Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը  փոխանցվել է արգենտինական «Aeropuertos Argentina» ընկերությանը:

2004 - ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքում տեղի ունեցած մարտում հայազգի մարզիկ Վիք Դարչինյանը 11-րդ ռաունդում տեխնիկական նոքաութի է ենթարկել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) թեթև քաշայինների գործող չեմպիոն Այրեն Պաչեկոին:

2010 - Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանը ազատվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։           

- Երևանի ավագանին մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրել  «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանին:

2013 - Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրվել է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի համաձայնագիրը:

2015 - հայ-ադրբեջանական շփման գծում գիշերը ադրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, ստացել է հակահարված և արդյունքում ծանր կորուստներ կրել: 

2019 - «Լուսավոր Հայաստանի» օրակարգում «Լույսի» ղեկավարի ճակատագիրն է. Էդմոն Մարուքյանը քննարկման է դրել Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1273 – վախճանվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան Ջալալադդին Ռումին:

1525 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովանի Պերլուջի Պալեստրինը:

1637 – Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի է ունեցել գյուղացիական՝ հիմնականում հավատով քրիստոնյաների, ապստամբություն կառավարիչ Սյոգուն Տոկուգավայի դեմ:

1770 – ծնվել գերմանացի կոմպոզիտոր է Լուդվիգ վան Բեթհովենը:

1778 - ծնվել է  անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Հեմֆրի Դևին:

1797 - ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ինքնաինդուկցիայի երևույթի հայտնագործող Ջոզեֆ Հենրին:

1837 - Սանկ-Պետերբուգի Ձմեռային պալատում խոշոր հրդեհ է բռնկվել:

1857 - վախճանվել է անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Բոֆարտը, որը մշակել է քամու ուժգնության որոշման 12 բալանոց սանդղակը:

1887 - ծնվել է չեխ նկարիչ և գրող Յոզեֆ Լադան:

1903 – Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ են բարձրացել:

1907 – վախճանվել  է անգլիացի ճանաչված ֆիզիկոս Թոմսոն Վիլյամ Կելվինը:

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սիրտ ծոցում տեղի է ունեցել առաջին ծովամարտը Ֆիլիպ Վիանի գլխավորած անգլիական և  Անժելո Նիկանոյի ղեկավարած իտալական նավատորմերի միջև:

1973 - ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել Հռոմի օդանավակայանում, որի արդյունքում ահաբեկիչները ոչնչացրել են  Boeing 707 օդանավը, ապա գրավելով գերմանական  Boeing 737 ինքնաթիռը թռել Քուվեյթ, որտեղ էլ բաց են թողել պատանդներին: Ընդհանուր զոհվել է 34 անձ:

1989 – FOX հեռուստաընկերության կողմից  առաջին անգամ ցուցադրվել է «Սիմփսոններ» մուլտֆիլմը:

1993 - կազմավորվել է  Major League Soccer-ը (MLS) , որը ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի պրոֆեսիանալ ֆուտբոլային լիգան է:

1998 – ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսել են  «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:

1999 – Կարիբյան ծովի ափին տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում զոհվել է 10 000-ից մինչև 30 000 մարդ:

2011 — վախճանվել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության (Հյուսիսային Կորեա) ղեկավար Կիմ Չեն Իրը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Медведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры США
Самое популярное