Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լատվիա՝ Լատիշական լեգիոնի օր, Ղազախստան՝ Ազգային գվարդիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 –ծնվել է բանասեր Նորայր Բյուզանդացին:

1906 - ծնվել է հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը:

1913 –ծնվել է բանասեր Էդուարդ Աղայանը:

1921 - Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև:

1936 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։

1988- «Խորհրդային Ղարաբաղ» թերթում լույս է տեսել ղարաբաղյան շարժման ընդհատակի երեք անդամների բաց նամակը: Այդ օրը ղարաբաղյան շարժումը դուրս է եկել ընդհատակից:

1995- Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։

1998- Հայաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որտեղ առաջատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը:

2002-Էջմիածնում բացվել է Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ պետքարտուղարության, Պենտագոնի և Հայաստանի պաշտպանության նախարության համագործակցության արդյունքում: 

2013-Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Երևանի Ազատության հրապարակում հորդառատ անձրևի տակ հանրային քննարկում են անց կացրել։ Հովհաննիսյանին ներկայացվել է ստվերային կառավարության ցուցակ:

2016-Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը։ Ըստ օրինագծի՝ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չեն վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկը:

2017-վախճանվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

2020-կապված կոնոնավիրուսային համաճարակի հետ՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:

2021-Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությունն է արել։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 - Կալիգուլան դարձել է Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։

870 —Բուլղարիայում հաստատվել է ուղղափառ եկեղեցին և հոգևորական աստիճանակարգումը:

1521 - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասել է Ֆիլիպինների ափերին։

1660 —Անգլիայի Երկար խորհրդարանը ցրվել է 20 տարյա նիստերից հետո:

1736 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին:

1789 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը, որի պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը:

1831 —Փարիզում լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը:

1851 —ծնվել է հոլանդացի մանրէաբան և կենսաբան Մարտին Բեյերնիկը, որը հանդիսանում է էկոլոգիական մանրէաբանության և վիրուսաբանության հիմնադիրը:

1859 - ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը:

1915 —Պետերբուրգում ոստիկանությունը փակել է բանաստեղծների և դերասանների հանրահայտ «Թափառական շուն» ակումբը:

1917- «Maybelline» ընկերությունը արտադրել է առաջին թարթիչների ներկը:

1926 —ամերիկացի նախագծող Ռոբերտ Գոդդարդը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած հեղուկ վառելիքով աշխատող առաջին հրթիռը:

1927 —ԽՍՀՄ-ում Օպտիկա-մեխանիկական արհեստանոցը սկսել է արտադրել ակնոցների ապակիներ:

1920 –ծնվել է իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերրան:

1935 - Գերմանիայում կազմավորվել է Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։

1936 —ԽՍՀՄ-ում Գորկու ավտոմոբիլային գործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին խորհրդային մարդատար ավտոմեքենան՝ «М-1» մոդելի լիմուզինը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ընդամենը 18 րոպեի ընթացքում ոչնչացրել են

 «հարյուր եկեղեցիների քաղաք» Վյուցբուրգի 90 %-ը, զոհվել է մոտ 5000 մարդ:

1963 —Բալիում ժայթքել է հրաբուխ, որի արդյունքում զոհվել է մոտ 1700 մարդ:

1968 - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները Սոնգմի նահանգի Միլայի գյուղակում սպանել են մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։

- Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրել է իր 100 միլիոներորդ ավտոմեքենան:

1988 —իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը քիմիական գրոհ են իրականացրել Հալաբդժա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են հազարավոր քրդեր:

2004 —Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում պայթեցվել է շենք, որի արդյունքում զոհվել է 58 բնակիչ:

2014 —տեղի է ունեցել համաղրիմյան հանրաքվե, որի արդյունքով Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Медведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры США
Самое популярное