Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ սահմանին. «Նոյեմբերյանի դպրոցական թատերական ամենամյա փառատոնի» մեկնարկը տրված է

ՄՇԱԿՈՒՅԹ
Երեկ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տրամադրությունը թատերական էր։ Մեկնարկ տրվեց «Նոյեմբերյանի դպրոցական թատերական ամենամյա փառատոնին»` նվիրված հայոց բանակի 30 ամյակին։
 
Փառատոնին մասնակցում էին Նոյեմբերյան համայնքի 6 դպրոցներ՝ Նոյեմբերյանի ավագ դպրոց, տնօրեն` Սուսաննա Բուդաղյան, Նոյեմբերյանի հիմնական դպրոց, տնօրեն` Լուսինե Հովհաննիսյան, Ջուջևանի միջնակարգ դպրոց, տնօրեն` Վասիլ Չիլինգարյան, Լճկաձորի հիմնական դպրոց, տնօրեն` Մխիթար Առաքելյան, Այրումի միջնակարգ դպրոց, տնօրեն` Արմինե Հակոբյան, Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, տնօրեն` Ամալյան Ղարագյոզյան։
 
Փառատոնի յուրքանչյուր մասնակից ներկայացրել էր 15-30 րոպե տևողությամբ ներկայացում հետևյալ խորագրերից մեկով՝ «Իմ լավ հայրենիք, քո որդին եմ զորական» և «Մենք պիտի մերժենք կյանքը ծնկածի, պիտի նվաճենք մենք փառքի դափնին»։
 
No description available.
 
«Այսօր իմ առաջին բեմելն էր, և ես հանդես էի գալիս իմ առաջին ստեղծագործությամբ, որը հայրենասեր աղջկա մասին էր, ով անսահման շատ է սիրում իր հայրենիքը։ Ես չեմ կարող նկարագրել այն բավականությունը, որ այսօր ստացա։ Երբ խառնված հագուստդ ուղղելով բեմից ընկնում ես ետնաբեմ, ու այնտեղ քեզ են սպասում ընկերներդ, երջանկություն է։ Երբ հուզվել ես, ու մայրիկի փոխարեն ուսուցիչներն են գրկում ու հիացմունքի խոսքեր ասում, երջանկություն է։ 
Երբ կարողանում ես արտահայտել մտքերդ ազատ, ու մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի քո զրույցը, այ դա է երջանկությունը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտուհի Արաքսյա Ամիրաղյանը:
 
Ժյուրիի կազմում էին «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը, Նոյեմբերյանի ավագանու անդամ Անահիտ Փարսադանյանը, Նոյեմբերյան համայնքի Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը, «ՆԻԿԱ»-Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբի հիմնադիր-ղեկավար Արմեն Ամիրաղյանը։ Ժյուրին նախագահում էր Նոյեմբերյան համայնքի մշակույթի կենտրոնի ռեժիսոր Սամվել Բեգլարյանը։
 
Բոլոր խմբերի ներկայացումները դիտելուց հետո ժյուրին առանձնացավ որոշում կայացնելու։ Առավելագույն միավորներ հավաքած խումբը` Նոյեմբերյանի հիմնական դպրոցը ճանաչվեց «Նոյեմբերյանի դպրոցական թատերական ամենամյա փառատոնի» առաջին հաղթող, խմբի ղեկավար` Կարինե Պետրոսյան, երաժշտական ձևավորումը` Գոհար Մելիքյանի։ Խումբը ներկայացրեց հատված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» դիցապատմական ողբերգությունից՝ «Նուարդ, բարձր է քո հոգին ինչպես ձյունաճերմակ մի ամպ»։
 
No description available.
 
«Քանի որ փառատոնը նոր է, դպրոցները թատերական ուղղվածություն չունեն, ներկայացումները հղկված չէին, դրա համար մեղմ մոտեցանք և շատ թերությունների վրա աչք փակեցինք: Բնական է, առաջին անգամն էր, երեխաներն անփորձ էին, հաջորդ տարի ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:
Մնացած դպրոցներն էլ լավ էին աշխատել, բայց Նոյեմբերյանի հիմնական դպրոցի ներկայացումը խիստ առանձնանում էր մնացածներից: Պարզ երևում էր, որ մեծ աշխատանք է տարվել. և՛ բեմական խոսքը, և՛ սցենարը, և՛ ձևավորումը կատարվել էր շատ բարձր մակարդակով: Երեխաները շատ լավ էին խաղում: Վստահորեն կարող եմ ասել, որ այս ներկայացումը, առանց որևէ լրամշակման, կարելի է ներկայացնել ավելի մեծ բեմերում»,- մեզ հետ զրույցում ասաց ժյուրիի անդամ Արմեն Ամիրաղյանը
 
Մյուս խմբերն արժանացան վերը նշված անվանակարգերին՝ ըստ իրենց հավաքած միավորների։ Եվս երկու անվանակարգ տրվեց ժյուրիի կողմից՝ հանդիսատեսի համակրանք և լավագույն հայրենասիրական կոմպոզիցիա։ Բոլոր խմբերն արժանացան պատվոգրերի, իսկ գլխավոր մրցանակը` փառատոնի գավաթը տրվեց «Նոյեմբերյանի դպրոցական թատերական փառատոնի» առաջին հաղթողին։
 
No description available.
 
Մասնակիցներին, խմբերի ղեկավարներին և տնօրեններին շնորհավորեց, պատվոգրերը և գլխավոր մրցանակը հանձնեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը.
 
«Ամենամյա փառատոն անցկացնելու գաղափարը շատ վաղուց կար, այս տարի որոշեցինք անդրանիկ փառատոնն անցկացնել: Ելույթներից պարզ երևում էր, թե խմբերն ինչ ջանասիրությամբ էին պատրաստվել մրցատոնին։ Պատանի դերասանների խաղը հիացրեց թե՛ ժյուրիին, թե՛ հանդիսատեսին։ Հույս ունենք, որ մեր նպատակները՝ կապված փառատոնի հետ, իրականություն կդառնան, և այն արվեստի կամուրջ կդառնա համայնքի բոլոր բնակավայրերի միջև»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Զուրաբյանը:
 
Ներկաները հրաժեշտ տվեցին միմյանց՝ հաջորդ տարի «Նոյեմբերյանի թատերական փառատոնին» կրկին հանդիպելու մեծ սպասումով։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Минэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасности
Самое популярное