Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղրղզստան՝ Ղրղզստանի գրադարանների օր, Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1441– Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։

1882 –ծնվել է բոլշևիկ, հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1891 –վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

1898 –ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։

1907 – վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։

1918– Ապարանի ռազմաճակատում, չկարողանալով դիմագրավել հայերի գրոհներին, թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։ սարդարապատի ռազմաճակատում վճռական մարտերի ընթացքում թուրքերը կատարյալ պարտություն են կրել՝ խուճապահար նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան-Ղարաբուրուն լեռ գիծը։

1927– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։

1932 –ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։

1934 —ԽՍՀՄ-ում մտցվել է «սպորտի վաստակավոր գործիչ» կոչումը։

1937– վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը, որի գրվածքի հիման վրա նկարահանվել է «Տժվժիկ» ֆիլմը։

1970-վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։

1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են 6 ազատամարտիկներ։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։

1998 –վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։

2002- Երևանում սկսել է Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:

2004-ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2008-Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար:

2017- լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում, փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:

2018-«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

2020- վախճանվել է կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը:

2021-Գեղարքունիքի սահմանային գոտում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանցի զինծառայողները շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի։

- հրաժարական է տվել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1332 –ծնվել է թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա, սոցիալական մտածող Իբն Խալդուն։

1525 —վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։

1647 —ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել) Ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։

1679 —Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը, որը անհատի իրավունքների պահպանումը երաշխավորող օրենք է։

1703 - Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։

1794 —Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հադժիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, հաստատել է ապագայում Օդեսա անվանված քաղաքի գլխավոր հատակագիծը։

1831 —Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։

1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։

1844 —ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի այբուբենով։

1877 –ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։

1883 - Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3-րդ ցարը:

1887 –ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։

1894-ծնվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։

1895 —անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոեկտորը։

1905 —սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնիական կայսերական նավատորմի կողմից։

1910 –վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։

1912 –ծնվել է ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող Ջոն Չիվերը:

1916 —ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։

1921 —Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։

1930 —Ռիչարդ Դրյուն արտոնագրել է «թափանցիկ կպչուն ցելլոֆանային ժապավենը»՝ սկոչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ պահպանելու համար։

1937– շահագործման է հանձնվել Սան-Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամուրջը։

1941– Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։

1960 - Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։

1964– վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։

 —սկսվել է քաղաքացիական պատերազը Կոլումբիայում։

1971 —103 հազար հանդիսատեսների ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։

1994- քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное