Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մեծ Բրիտանիա՝ Գարնանային ազատ օր, ԱՄՆ՝ Հիշատակի օր, Ֆիջի՝ Լատու Սիր Լալա Սուկունի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908-ծնվել է խորհրդային պատմաբան Աբգար Հովհաննիսյանը:

1913-ծնվել է նկարիչ Արա Բեքարյանը:

1946-ծնվել է էստրադային երգչուհի, դերասանուհի Ռոքսաննա Բաբայանը:

1950- ընդունվել է որոշում կոլտնտեսությունների խոշորացման վերաբերյալ։ Կոլտնտեսությունների քանակը Հայաստանում 1043-ից 1950 թվականի վերջերին նվազել է մինչև 666-ի։                     

1988-Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պլենումում Լեռնային Ղարաբաղի նախկին կուսակցական ղեկավար Կևորկովը վտարվել է կուսակցությունից լուրջ քաղաքական սխալների պատճառով:

1994-վախճանվել է հայ ճարտարապետ, գրող Արմեն Զարյանը:

1999-կայացել են խորհրդարանական ընտրությունները։ Նախընտրական շրջանում ձևավորվել էր «Միասնություն» դաշինքը, որի մեջ են մտել ՀՀԿ-ն, ՀԺԿ-ն և Երկրապահների միությունը, որն էլ հաղթել է ընտրություններում, Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Կ. Դեմիրճյանը, իսկ վարչապետ է նշանակվել Վ. Սարգսյանը։

2002- Հայաստանի ստեղծագործական միությունները մտահոգություն են արտահայտել Երևանի կենտրոնում ծավալված շինարարական աշխատանքների՝ մասնավորապես օպերայի շենքի շրջակա պուրակի տարածքների, կապակցությամբ, որոնք խաթարում են պատմականորեն ձևավորված ճարտապետական միջավայրը և աղճատում մայրաքաղաքի կերպարը:

2003-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցրել է Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ֆինանսավորումը:

 2006- հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասում: Մոտ երկու ժամ տևած հրդեհի արդյունքում այրվել է 6 սեփական տուն:

2012-Իշխող ՀՀԿ և «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել:

2016-Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով:

2018-Հայաստանի կառավարությունը դադարեցրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:

2019- «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել էին Ուջան-Աշտարակ ճանապարհը։

2020-կայացել է «Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ Արթուր Վանեցյանն ընտրվել է կուսակցության նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1381-սկսվել է Ուոլտ Թայլերի ապստամբությունը:

1431-Ռուանում այրել են Ժաննա Դը Արկին:

1498-ծով է դուրս եկել Կոլոմբոսի երրորդ արշավախումբը:

1563-տեղի է ունեցել Բորնխոլմի ճակատամարտը, որտեղ դանիական էսկադրան գրոհել է շվեդական նավերի վրա, սկսվել է Հյուսիսային յոթամյա պատերազմը:

1574-վախճանվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 9-րդը (1560—1574)՝ վալուաների դինաստիայի նախավերջին թագավորը, իսկ թագավոր է դարձել Հենրիխ 3-րդը:

1594-առաջին անգամ Պարսկաստան է ուղարկվել դուսական դեսպան՝ կոմս Զվենագորսկին:

1635-Երեսունամյա պատերազմում ստորագրվել է Փարիզյան խաղաղության պայմանագիրը, որով ավարտվել է պատերազմի շվեդական շրջանը:

1640-վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1778-վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Վոլտերը:

1815-«Վեստ-ինդիա» ընկերության «Արնիստոն» նավը փոթորիկի պատճառով խորտակվել է, զոհվել է 372 մարդ:

1846-ծնվել է ռուս զարդագործ Կարլ Պետեր Ֆոբերժեն:

1871-ընկել է Փարիզյան կոմունան:

1876-թուրքական սուլթան Աբդուլ-Ազիզը հրաժարվել է գահից ի օգուտ իր բարեկամ Մուրադի:

1896-Մոսկվայի մերձակայքում տեղի է ունեցել Խոդինյան դաշտի հրմշտոցը:

-Նյու-Յորքում արձանագրվել է աշխարհում առաջին ՃՏՊ-ն՝ ավտոմեքենան ընդարվել է հեծանվորդի հետ:

1900- Փարիզում ինժեներ Բոլդեմար Պոուլսենը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ տելեգրաֆոնը, որը, ըստ էության, ձայնագրության մագնիսական ժապավեն էր:

1934-ծնվել է առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:

1937-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ռեյխը գրավել և օկուպացրել է Կիպրոս կղզին:

1942- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական ավիացիան ռմբակոծել է Քյոլն քաղաքը:

1994-եթեր է դուրս եկել Վլադ Լիստևի «Պիկ ժամ» հեռուստահաղորդման առաջին հաղորդումը Նիկիտա Միխալկովի հետ:

1995-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրվել 100 000-ոց թղթադրամները:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное