Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բոտսվանա՝ Նախագահի օր, Բրունեյ՝ Սուլթանի օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուլղարիա՝ Ջուլիա երիտասարդական տոնի օր, Բուրունդի՝ Անկախության օր, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության ստեղծման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Մոլդովա՝ Հարկային աշխատողի օր, Ռուանդա՝ Անկախության օր, Սոմալի՝ Միության օր, Սուրինամ՝ Հաղթանակի օր, Թուրքիա՝ Ռազմածովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1898 –ծնվել է բանաստեղծուհի, դրամատուրգ Վարսենիկ Աղասյանը։

1909— ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վալտեր Արամյանը։

1911 –ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի Աղավնին։

1921- համոզվելով, որ Նախիջևան երկրամասն անցնելու է Խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։

1940-ծնվել է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։

1966 —ԽՍՀՄ կոլխոզներում մտցվել է ամենամսյա աշխատավարձ՝ աշխօրի փոխարեն։

1973 –ծնվել է ամերիկահայ երաժիշտ Ջոն Դոլմայանը։

1983— Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) ռումբ է պայթեցրել Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև, որի արդյունքում սպանվել է 8, վիրավորվել 55 մարդ։ Ընդ որում նախատեսված է եղել, որ պայթյունը պետք է տեղի ունենար ինքնաթիռի թռիչքի ժամանակ։

1987 —ընդունվել է «ԽՍՀՄ Պետական ձեռնարկությունների մասին» օրենքը, որը լայնացրել է տնտեսավարող սուբյեկտների ինքնավարությունը՝ նրանց տեղափոխելով ինքնաֆինանսավորման դաշտ (վերակառուցման երկրորդ փուլ)։

1988 —ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Կոոպերացիայի մասին» օրենքը։

1990 –ծնվել է ամերիկահայ հոկեյիստ Զաք Պողոսյանը։

2009-Իրանական «Կասպյան ավիաուղիներ»-ի` Թեհրան-Երևան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավը վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել են 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները: Հայաստանի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:

2011— Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։

2011 –վախճանվել է դերասանուհի Դոնարա Մկրտչյանը։

2013-Հայաստանի քաղաքացի, ղարաբաղյան պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանը, որի ավտովթարի պատճառով մահեր են գրանցվել, Մոսկվայի դատարան է տարվել չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով: Դրա առթիվ մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության, մեկ այլ խումբ էլ Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի։

2014-Ռուսաստանի Անվտանգության դաշնության ծառայությանը՝ ՖՍԲ-ն ձերբակալել է  գործարար Լևոն Հայրապետյանին։

2017 – վախճանվել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին։

2019- Առողջապահության նախարարության զգուշացումից հետո, թե կանաչած Սևանի որոշ ափերում լողալը վտանգավոր է, ափերի սեփականատերերն ու վարձակալները բողոքի ակցիա են սկսել։ Նրանք փակել են Երևան-Սևան մայրուղին։

2020-Տավուշում հուլիսյան զինված առճակատումից հետո հաստատվել է ժամանակավոր հրադադար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 —Տիբերիուս Յուլի Ալեքսանդրը հրամայել է Ալեքսանդրիայում գտնվող իր լեգեոններին հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես Հռոմի կայսր։

251 —վախճանվել է Հռոմի կայսր Գայ Մեսսիյ Կվինտ Տրայան Դեցին։

1097 —Դորիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1240— Ալեքսանդր Նևսկին Նևայի ճակատամարտում հաղթել է շվեդներին։

1520 —էռնան Կորտեսի իսպանացի կոնկիսկտադորները գիշերային ճակատամարտից հետո կարողացել են լքել Տենոչտիտլան քաղաքը։

1569 —Լյուբլինյան ունիայով ստեղծվել է Ռեչ-պոսպոլիտան (Լեհաստանի և Լիտվայի միավորում)։

1606 –ծնվել է հոլանդացի հայտնի գեղանկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնը։

1646 —ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և գյուտարար Գոտֆիլդ Վիլհելմ Լայնբիցը։

1741— ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասել է Ալյասկա, դառնալով առաջին եվրոպացին, որը ոտք է դրել այնտեղ։

1776 - Միլանում բացվել է Լա Սկալա թատրոնը։

1777 —վախճանվել է չինացի փիլիսոփա-նեոկոնֆուցիոնիստ Դայ Չժուն։

1795- «Մարսելյեզը» պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի օրհներգը։

1799— հայտնաբերվել է Ռոզետյան քարը։

1804 —ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը (իսկական անունը Ամանդինա Ավրորա Դյուպեն)։

1807 —Աֆոնի մոտ ադմիրալ Դմիտրի Սենյավինի ռուսական էսկադրան ջախջախել է թուրքական նավատորմը։

1851— տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի բացումը։

1875 —սկսել է գործել Համաշխարհային փոստային միությունը։

1904 — վախճանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ Անտոն Չեխովը։

1910- Էմիլ Կրեպելինը իր գրքում նկարագրած հիվանդությանը տվել է իր գործընկեր Ալոիս Այցհեյմերի անունը՝ Այցհեյմերի հիվանդություն։

1916 –վախճանվել է ռուս կենսաբան Իլյա Մեչնիկովը։

1979 – վախճանվել է ուրուգվայցի բանաստեղծ Խուանա դե Իբարբուրոն։

1993-Ադրբեջանի խորհրդարանի նախագահ է դարձել Հեյդար Ալիևը։

1997 —Հոնգկոկը կրկին դարձել է Չինաստանի մաս։

2006- հիմնադրվել է Թվիթթեր միկրոբլոգային ծառայությունը։

2013 —Խորվաթիան դարձել է Եվրոմիության անդամ։

2021 —վախճանվել է խորհրդային ռուս երաժիշտ, դերասան, հեռուստահաղորդավար և «Звуки Му» խմբի լիդեր Պյոտր Մամոնովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное