Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Նավասարդի օրը Հին Հայաստանում, Չադ՝ Անկախության օր, Զիմբաբվե՝ Ազգային հերոսների օր, Լատվիա՝ Լատվիայի համար պայքարած մարտիկների հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2492 մ․թ․ա․- ըստ լեգենդի՝ հայերի նախահայր Հայկը սպանել է ասորական թագավոր Բելին և հիմք դրել Հայաստան պետությանը։ Հնում այդ օրը անվանվել է Նավասարդ՝ Նոր տարի, և համարվել է հայկական ժամանակագրության առաջին օր։
1898 –ծնվել է խորհրդահայ հետախույզ Հայկ Հովակիմյանը։
1903 –վախճանվել է թարգմանիչ, թատերական գործիչ Ալեքսանդր Թարխանյանը:
1918 –ծնվել է արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանը։
1921 —ԽՍՀՄ-ում հայտարարվել է Նոր տնտեսական քաղաքականության իրականացման սկիզբը (НЭП)։
1922 –ծնվել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը։
1947– ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, մարզիչ Արկադի Անդրեասյանը։
1952– ծնվել է արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը։
1957 – վախճանվել է քիմիկոս Դավիթ Զավրիյանը։
1973 —ԽՍՀՄ-ում Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է  «Գարնան 17 ակնթարթները» բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի ցուցադրությունը։
1976 –վախճանվել է խորհրդահայ գիտնական-մեխանիկ Միքայել Մանուկյանը։
1987 –վախճանվել է դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը։
2002- Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը կայացած նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 89 տոկոսով վերընտրվել է ԼՂՀ նախագահ:
2004 - ռոստովյան դատարանը մեղավոր է ճանաչել հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին լրագրողուհի Իրինա Արոյանին վիրավորելու հարցում։
2008-ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսաստանյան զորքերը գրավել են Գորին, վրացական ուժերը սկսել են նախապատրաստվել մայրաքաղաք Թբիլիսիի պաշտպանությանը, իսկ Բավրայի մաքսակետով Հայաստան է մտել շուրջ 8000 փախստական։
2010- ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը հայտարարել է, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։
2012-Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել։
2021- ԱԺ նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցների է հրավիրել նիստերի դահլիճ, այնուհետև հանձնարարել անջատել ուղիղ եթերը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3114 մ․թ․ա․— սկսվել է Երկար թվագրությունը Մայաների օրացույցում։
480 մ.թ.ա.– տեղի է ունեցել Թերմոպիլեի ճակատամարտը հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև: Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել 300 սպարտացիները ֆիլմը։
117 —սկսվել է հռոմեական կայսր Պուբլիոս Էլիա Ադրիանի կառավարումը։
843– Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանել են Ֆրանկական պետությունը։
1767 —Անգլիայում վերջին անգամ մահապատիժ է իրականացվել այրման միջոցով։
 1791 —Կալիակրիի ճակատամարտում ադմիրալ Ֆյոդոր Ուշակովի գլխավորած ռուսական նավատորմը ջախջախել է թուրքական էսկադրան։
1804 —Ավստրիան դարձել է կայսրություն։
1863 —Կամբոջայի նկատմամբ կառավարում է սկսել իրականացնել Ֆրանսիան։ 
1867– Համբուրգ քաղաքում լույս է տեսելԿարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
1902 —Անգլիայի  թագավոր Էդուարդ 7-րդը պետությանն է հանձնել թագուհի Վիկտորիայի սիրելի նստավայր Օսբորն պալատը։
1906 —Մեծ Բրիտանիայում ֆրանսիացի էժեն Օգյուսենը արտոնագրել է կոնոֆիլմերումկ ձայնի ձայնագրման տեխնիկան։
1926 — «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատանքները գունավոր ժապավեն ստեղծելու ուղղությամբ։
1928 —Մոսկվայում տեղի է ունեցել Առաջին համամիութենական սպարտակիադիայի բացումը։
1939 —ծնվել է խորհրդային փսիխոթերապևտ Ալեքսանդր Կաշպիրովսկին։
1950 – ծնվել է ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության Սթիվ Ջոբսի հետ միասին համահիմնադիր հանդիսացող Սթիվ Վոզնյակը, որը աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկն է։
1953– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ Հալք Հոգանը։
1959 —Մոսկվայում բացվել է Շերեմետևո միջազգային օդանավակայանը։
1960 – Չադը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։
1979 – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար են բախվել, ինչի հետևանով զոհվել է ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։
1994 —Կուբայում Ֆիդել Կաստրոն չեղարկել է Կուբայից դուրս գալու սահմանափակումը, որի արդյունքում հայտնաբերվել է, որ շատերն են ցանկանում լքել կղզին, մինչև օգոստոսի վերը շուրջ 20 000 մարդ է օգտվել այդ հնարավորությունից։
1996– վախճանվել է բուլղարացի կույր պայծառատես Վանգան:
2011 —Ռուսաստանի Չելյաբինսի մարզում իրար են բախվել մեծ արագությամբ սլացող երկու բեռնատար գնացքներ։
2020-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ դառնալով 1957 թվականին արձակված՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանակիցը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное