Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր, Գաբոն՝ Անկախության օր, Ինդոնեզիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Գեներալ Սան-Մարտինի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 – տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական զորքերի միջև: Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվել է Էջմիածնի վրա: Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորաջոկատի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Արդահանի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1906- էջմիածնում բացվել է 46 պատգամավորների մասնակցությամբ ժողով, որի նախագահ է ընտրվել Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Սիմոն Զավարյանը, սակայն կովկասյան իշխանությունները խիստ անհանգստացած ժողովի ըմբոստ ելույթներից ցրել են այն:

1926 –ծնվել է նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, որը ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։

1937- ծնվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը (Հարությունյան)։

1949 – ծնվել է քանդակագործ Մարիամ Հակոբյանը:

1954 – վախճանվել է Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը։

1968 – ծնվել է ծանրորդ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը։

1988– վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը:

1990-գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանաբնակ Վերին Աքսիբար գուղը, եղել է մեկ զոհ:

2001- Երևանում սկսվել են Համահայկական երկրորդ խաղերը, որին մասնակցել են շուրջ 3000 մարզիկներ աշխարհի 32 երկրի 95 քաղաքներից:

2007 –վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- սկսվել է անհատների անդամագրումը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ):

2011 – վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2018-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած բազմամարդ հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակել է որպես երկրի բարձրագույն և միակ իշխանություն։

- «Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ են արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502 —Քրիստոփոր Կոլոմբոսը Հոնդուրասը հայտարարել է Իսպանիայի սեփականություն:

1601 —ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, անալիտիկ երկրաչափության և թվերի թեորիայի ստեղծող Պիեռ Ֆերման:

1686 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան:

1771 —անգլիացի գիտնական Ջոն Պրիստլին հայտնագործել է ֆոտոսինթեզը:

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ ցար Ալեքսանդր 1-ինը Միխայիլ Կուտուզովին նշանակել է բոլոր ռուսական բանակների գերագույն գլխավոր հրամանատար:

1836 —ցար Նիկոլայ 1-ինի հրամանաով մոսկովյան Կրեմլում տեղադրվել է Ցար-զանգը:

1886 – վախճանվել է ռուս նշանավոր քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը:

1896 —Բրիջիդ Դրիսկոլլը դարձել է ավտոմեքենայի հարվածից աշխարհում առաջին զոհը:

1903 – հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմել է կտակ, համաձայն որի՝ հետագայում սահմանվել է Պուլիտցերյան մրցանակը։

1911 –ծնվել է խորհրդային շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1933 —փորձարկվել է առաջին խորհրդային հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը:

1935 –ծնվել է ռուս դերասան Օլեգ Տաբակովը:

1943 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն:

1945– Ինդոնեզիան անկախացել է Նիդերլանդներից։

1960 – Գաբոնը անկախացել է Ֆրանսիայից։

1960 – ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը:

1962 —Բեռլինյան պատը անցնելու փորձի ժամանակ եղել է առաջին զոհը (Պետեր Ֆեխտերը):

1965 —Վիետնամական պատերազմի ժամանակ Վանտիոնգ թերակղզում սկսվել է «Starlite» օպերացիան, որը ԱՄՆ-ի բանակի առաջին խոշորամասշտաբ ցամաքային գործողությունն էր Վիետնամում:

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին ամուսնացել է օրթոդոքսալ մուսուլմանուհու հետ, որով իսկ հաստատել է այն, որ ինքը հավատափոխ է եղել:

1970 – տիեզերք է ուղարկվել «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր է ուղարկել տեղեկություններ:

1978 —ԱՄՆ-ի զինված ուժերում սպառազինության մեջ է մտել F-16 կործանիչը:

1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է ավելի քան 17000 մարդ:

2008 – վախճանվել է իտալացի նավթային մագնատ Ֆրանկո Սենսին:

2009- Ռուսաստանի Նազրան քաղաքում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել 138 մարդ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное