Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Էստոնիա՝ Անկախությունը վերականգնելու օր, Սենեգալ՝ Անկախության օր, Հունգարիա՝ Հունգարիայի պետության ստեղծող Սուրբ Իշտվանի օր, Մարոկկո՝ Հեղափոխության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876-Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդի հրամանով կազմակերպվել են հայերի կոտորածներ։

1886– ծնվել է նշանավոր ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը։

1900– ծնվել է նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ Գրիգոր Շլդյանը։

1950– ծնվել է ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։

1951 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է ԴՕՍԱԱՖ-ը (բանակի, ավիացիայի և նավատորմի կամավորական միավորումը)։

1974 - վախճանվել է գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը (Արմեն Լյուբեն)։

1990-Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից գրավելուց հետո տարածք են են բերվել ադրբեջանական զորքեր՝ ուղղաթիռներով և զենիթային համակարգերով։

1992-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարդակերտի շրջանում ընթացող մարտերի ժամանակ խփվել է ադրբեեջանական МиГ-25ПД կարծանիչ, որի օդաչուն կատապուլտի է ենթարկվել և գերի ընկել, պարզվել է, որ օդաչուն վարձկան է՝ Յուրի Բելիչենկո ազգանվամբ։

2002- Շիրակի մարզային իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել տեղայնացնելու մարզի երեք գյուղերում գրանցված դաբաղի բռնկումները: Այդ վիրուսային հիվանդությամբ վարակվել էր արդեն շուրջ 300 անասուն:

2007- Հայաստանում առաջին անգամ սկսվել է «Ջենամ» եվրոպական և ազգային աստղագիտական միացյալ համաժողովը:

2007– վախճանվել է նշանավոր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- վախճանվել է մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը, որը ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է, և կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

2008-Հայաuտանի կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն և կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, որի նախագահ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը:

2010- Երևանում ստորագրվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:

2020 - Ի պաշտպանություն Ամուլսարի ջերմուկցիներն ու հարակից համայնքների բնակիչները հերթական ավտոերթն են նախաձեռնել դեպի Երևան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

636– ավարտվել է վեց օր տևած Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև, որը ավարտվել է Խալիդ իբն ալ-Վալադի արաբական բանակի լիակատար հաղթանակով և պատճառ է դարձել Բյուզանդական կայսրության կողմից Պաղեստինը և Երուսաղեմը կորցնելու։

1206 — Լատինական կայսրության կայսր է թագադրվել Հենրիխ 1-ին Ֆլանդրիացին։

1619 —հոլանդական նավը Ամերիկա է հասցրել առաջին 20 աֆրիկացի նեգրերին, որոնք վաճառվել են ստրկության Ջեյմսթաունում։

1648 —երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Լանսի ճակատամարտը ֆրանսիական և իսպանական բանակների միջև։

1794-Ամերիկայում ամերկացի վերաբնակիչների և հնդկական ցեղերի միության միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որը հայտնի է որպես «ճակատամարտը տապալված ծառերի մոտ»։

-սկսվել է Կոստյուշկոյի Մեծ լեհական ապստամբությունը։

1823 —վախճանվել է գերմանացի հրատարակիչ, հայտնի հանրագիտարանի հիմնադիր ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1828 – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի «Կոմս Օրի»երգիծական օպերայի պրեմիերան։

1868 —ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել են Հարավի և Հյուսիսի պատերազմի ավարտը։

1890 – ծնվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը։

1896 —արտոնագրվել է համար հավաքելու սկավառակային կառուցվածքով հեռախոսը։

1897 —Ռոնալդ Ռոսսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։

1912 —Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ֆոնոգրաֆը և էլեկտրական մարտկոցը։

1912 —վախճանվել է բրիտանացի քարոզիչ Ուիլյամ Բուտը, որը հանդիսանում է Փրկության բանակի ստեղծողը և այդ կազմակերպության առաջին գեներալը։

1925- բացվել է Հռոմի մետրոյի առաջին գիծը:

1935 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գրող և քաղաքական գործիչ Ռոն Փոլը։

1939 —Խալխին-գոլ գետի շրջանում սկսվել է խորհրդա-մոնղոլական բանակի կողմից ճապոնացիների ջախջախման օպերացիան։

1940- Մեխիկոյում մահափորձ է իրականացվել Լև Տրոցկու նկատմամբ, որը մահացու վիրավորվել է և վախճանվել հաջորդ օրը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջող խորհրդային զորքերը պայթեցրել են ԴնեպրոԳէՍ-ը:

1941 —ծնվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

1944 —ծնվել է հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին։

1953 —ԽՍՀՄ-ը հայտարարել է, որ իրականացրել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկում։

1960– Սենեգալը անկախացել է Ֆրանսիայից։

1968 —սկսվել է «Դանուբ» օպերացիան, Վարշավյան պայմանագրի երկրների բանակները մտցվել են Չեխոսլովակի, որով իսկ ավարտվել են այնտեղ սկսված բարեփոխումները։

1974-ծնվել է իսրայելցի ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

1988– պաշտոնապես ավարտվել է իրանա-իրաքյան պատերազմը:

1991– Էստոնիան հայտարարել է իրեն անկախ ԽՍՀՄ-ից։

2015 —վախճանվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Լև Դուրովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное