Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է հակահայ հռետորաբանությունը միջազգային հարթակում. monumentwatch.org

ՄՇԱԿՈՒՅԹ

Ադրբեջանը շարունակում է հակահայ հռետորաբանությունը միջազգային հարթակում:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Արբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ֆոնին միջազգային ամենատարբեր հարթակներում վերջերս ակտիվացել է ագրեսորի հակահայ հռետորաբանությունը։ Ի մասնավորի, 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» ընթացքում տեղի ունեցած «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն իր զեկույցում  մեղադրել է միջազգային հանրությանը «հայերի կողմից 30 տարի իրականացված էթնոմշակութային ցեղասպանությանը, ինչպես նաև հայերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ավերված  բազմաթիվ մզկիթների, պատմական հուշարձանների և մշակութային տարածքների ոչնչացմանը համապատասխան արձագանք չտալուն»։

Բացի այդ, նախարարն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներ՝ այնտեղ  տեխնիկական առաքելություն  իրականացնելու նպատակով։ Հավելենք, որ համաժողովին ներկա էին շուրջ 160 երկրների մշակույթի նախարաներ և շուրջ 1500 հյուրեր ամբողջ աշխարհից:

Այս ելույթին հաջորդեց հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Ադրբեջանի քաղաքաշինության ազգային ֆորումը, որը կրում էր «Կայուն զարգացման նպատակները և նոր քաղաքային օրակարգը. որպես հետկոնֆլիկտային շրջանում վերականգնման և վերակառուցման առաջատար ուժ» խորագիրը։ Ֆորումի ժամանակ միջազգային բազմաթիվ  հյուրերի ներկայությամբ  Անար Քերիմովը նշեց, որ  «30 տարի շարունակ հայերի կողմից օկուպացված  տարածքներում ոչնչացվել են ադրբեջանական մշակութային ժառանգության հուշարձանները, փոխվել դրանց ծագումը կամ անօրինական հնագիտական ​​պեղումներ են իրականացվել, ինչը հակասում է միջազգային կոնվենցիաներին։ Այս տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո այստեղ ավերակներ և վանդալիզմի գործողություններ են հայտնաբերվել»։

Նրա խոսքով, նույնիսկ օկուպացիայի ժամանակ արբանյակային պատկերների օգնությամբ Ադրբեջանի ձեռքում եղել են փաստեր հայկական կողմի վնասների մասին։ «Նախնական մշտադիտարկման ընթացքում պետական ​​ռեգիստրում ընդգրկված 706 հուշարձանից ուսումնասիրվել է պատմության և մշակույթի 403 հուշարձան, 864 մշակութային հաստատություն։  Անար Քերիմովը հավելել է, որ մշտադիտարկման համար դժվարություններ ունեն, ինչը պայմանավորված է անապահով իրավիճակով։  

Նախարարը նշել է նաև, որ «Շուշայում վերականգնվում է երեք մզկիթ և երկու եկեղեցի, սա օրինակ է, որ Ադրբեջանը խտրականություն չի դնում մշակութային ժառանգության նկատմամբ, յուրաքանչյուր մշակութային ժառանգություն կարևոր և թանկ է Ադրբեջանի համար, քանի որ այն ոչ միայն Ադրբեջանի սեփականությունն է, այլև պատկանում է մարդկությանը։

Նախարարի խոսքով հաստատվել է օկուպացիայից ազատագրված տարածքների պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ճանապարհային քարտեզ, որը մշակվել է տեղական և արտասահմանյան փորձագետների հետ համատեղ: 

Մեր արձագանքը

Թեև Ադրբեջանի մշակույթի նախարարը միջազգային հարթակներում խոսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաքելություն հրավիրելու պատրաստակամության մասին, բայց փաստ է, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում կոնֆլիկտի գոտում  մշակութային ժառանգության պահպանության առաջնային մանդատ ունեցող վերազգային կազմակերպության ներկայացուցիչների այցը՝ հենց իրենց կողմից ավերված, ոչնչացված և վանդալիզմի ենթարկված հուշարձանները մշտադիտարկման ենթարկելու և ոչնչացումները փաստագրելու համար։ Դժվար չէ նկատել, որ փորձ է արվում միջազգային հանրությանը հավաստիացնել, որ Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, որտեղ վերականգնվում են նույնիսկ քրիստոնեական կառույցներ, բայց իրականության տիրույթում մենք բազմիցս ականատես ենք եղել հայկական եկեղեցիների անօրինական վերականգնումներին (Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Կանաչ ժամ ), որոնք խաթարել և շարունակում են խաթարել ժառանգության իսկությունն ու ամբողջականությունը, մեծ վնաս հասցնելով դրանք իրենց իրական ավանդույթով սերունդներին փոխանցելու բնական գործընթացին:

Հարկ է նշել, որ  միջազգային կոնվենցիաները մատնացույց անող Ադրբեջանի պետությունը միջազգային լռության պայմաններում  ամենաշատն է խախտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված կոնվենցիաներն ու միջազգային պայմանագրերը, որոնց անդամ է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Медведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры США
Самое популярное