Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մայրիկ, այս ի՞նչ հիմարներ են»: Կարեն Խաչանովի առասպելական սիրո պատմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

news.sportbox.ru-ն գրում է, որ ռուս հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Արդեն հաջորդ շաբաթ խաղացողը կարող է վերադառնալ ATP-ի համաշխարհային դասակարգման լավագույն տասնյակ, որտեղ չի եղել 2019 թվականի հոկտեմբերից։ Այդ ամենը կապված էր թենիսիստի կարիերայի դժվարին շրջան հետ, որի դեմ Կարենը պայքարում է արդեն մի քանի տարի: Երբեմն Խաչանովն անգամ իջնում ​​էր չորրորդ տասնյակ և չէր մտնում «Մեծ սաղավարտի» սերիա:
Այդ ամբողջ ընթացքում Կարենին ընտանիքն է օգնել իր հանդեպ հավատը պահել։ Կինը Վերոնիկան և որդին՝ Դավիթը, թենիսիստի մեջ վստահություն են ներշնչել։ Հենց դեպի նրանց էր թենիսիստը առաջին անգամ շրջվել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ տոնած շրջադարձային հաղթանակից հետո։


Վերոնիկայի և Կարենի ծանոթության պատմությունը նման է հեքիաթի: Դա տեղի է ունեցել օդանավակայանում, երբ Խաչանովն ընդամենը ութ տարեկան էր։ Դա եղել է սեր մանկուց: Նա Վերոնիկային ճանաչել է ութ տարեկանից։ Այն ժամանակ նա նույնպես թենիս էր խաղում, նրանք խաղում էինք նույն խմբում։ Նա և իր մայրը կանգնած էին ընդունարանի մոտ։ Այդ պահին Կարենն ու ընկերը, բղավելով ու բարձր ծիծաղելով սայլակով կպել են նրան։

Դրանից հետո Վերոնիկան շրջվում է դեպի մայրը և հարցնում. «Սրանք ի՞նչ ապուշներ են»: Արդյունքում սկսվել է սեր առաջին հայացքից։
Զույգը սկսել է հանդիպել դեռահաս տարիքում։ Խաչանովը 15 տարեկանում սկսել է ուշադրության նշաններ ցույց տալ աղջկա նկատմամբ։ Անգամ այն ​​ժամանակ նա հաստատ գիտեր, որ ցանկանում է Վերոնիկային տեսնել որպես իր կինը։ 2016 թվականին, երբ Կարենը 20 տարեկան էլ չկար, օրինականացվել են հարաբերությունները։ Հարսանիքը եղել է մտերիմների շրջապատում, ոչ մեծ։ Արարողությունը տեղի է ունեցել Բարսելոնայում։ Նորապսակներն իրենց մեղրամիսն անցկացրել են Մալդիվներում։ Միևնույն ժամանակ, մարզիկը երկար ժամանակ սոցիալական ցանցերում չէր հրապարակում կնոջ հետ համատեղ լուսանկարներ, և դա արել է միայն 2018 թվականին։


Մեկ տարի անց զույգն ունեցել է իր առաջնեկին։ Երեխային անվանել են Դավիթ։ Որդու ծնունդը թենիսիստի կարիերայի գագաթնակետին էր, այն ժամանակ նա լավագույն տասնյակում էր։ Որդին միայն ամրացրել է ընտանիքը։ Կարենը հարցազրույցներում և սոցիալական ցանցերում հաճախ է հայրության մասին խոսում  հիասքանչ բառերով:
«Հայր լինել... Բառերով դժվար է նկարագրել: Այն օրը, երբ առաջին անգամ տեսա որդուս, իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր: Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ հիմա ինձ պետք է թենիս խաղալ։ Ես շատ ժամանակ չունեմ տանը ընտանիքիս հետ լինելու համար»,- այն ժամանակ գրել էր Խաչանովը սոցցանցերում։


Վերջին տարիներին Կարենը միայն երբեմն էր ուրախացնում  երկրպագուներին՝ հաճախ վաղ ավարտելով մրցաշարերի իր ելույթները: Թենիսիստը հստակ խաղային ճգնաժամ էր ապրում: Բայց այդ դժվարին պահին կինը միշտ աջակցում էր նրան։
Վերոնիկան հաճախ էր հայտնվում այն ​​մրցաշարերի տրիբունաներում, որտեղ խաղացողը ելույթ էր ունենում։ Կարենը, մյուս կողմից, հետխաղյա հարցազրույցների ժամանակ անընդհատ նշում էր կնոջ ներկայության և աջակցության կարևորությունը։
«Ռոլան Գարոսից հետո Վերոնիկան երկար ժամանակ չէր կարողանում ինձ աջակցել տրիբունաներից։ Ուրախ եմ, որ նա կրկին ինձ հետ է մարզադաշտում և կարող է աջակցել ինձ։ Խաղից հետո մենք մի փոքր զրուցեցինք, և նա անմիջապես գնաց Դավիթի մոտ։ Հիմա, հենց որ ազատ լինեմ, ես նույնպես կմիանամ նրանց»,- ասել էր Կարենը Կրեմլի գավաթի խաղարկության ժամանակ։


Վերոնիկան ոչ հրապարակային անձնավորություն է։ Նրա անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Մանուկ հասակում նա թենիս է խաղացել սեփական զարգացման համար։ Նա նաև ավարտել է ՄԳԻՄՕ-ն և վերապատրաստվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Հիմնականում Վերոնիկայի մասին կարելի է իմանալ ամուսնու հետ հարցազրույցից։
«Երբեմն ինչ-որ բան կարդալուց հետո Վերոնիկան ինձ էլ է խորհուրդ տալիս, որ հետո քննարկենք»,- պատմել է Կարենը։ «Ես այնքան արագ չեմ կարդում, որքան նա», - թենիսիստուհու խոսքերն է մեջբերել TATLER հրատարակությունը:


Կորդայի հետ խաղից հետո հաղթական հարցազրույցում նա նաև ասել է, որ ընտանիքն այն վայրն է, որտեղ նա կարող է հանգստանալ  թենիսի ծանր մարտերից հետո։ Վերոնիկան և Դավիթը հիանալի հասկանում են, թե երբ պետք չէ անհանգստացնել նրան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնում նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Нетаньяху заявил, что не исключает возможность убийства верховного лидера ИранаИндия рассматривает Армению как безопасный маршрут для эвакуации своих граждан из ИранаИзраиль выпустил «срочное предупреждение» для округа Тегерана, где проживают более 330 тыс. человекГлава МИД РА представил действующему председателю ОБСЕ процесс урегулирования с АзербайджаномКСИР: Иран ударит по Израилю современным оружием, когда сочтет это нужнымЗамглавы МИД Армении в Анкаре провел встречу с турецким коллегойЭрдоган: Турция готова стать посредником в прекращении конфликта с ИзраилемГенпрокурор Армении и посол Нидерландов обсудили вопрос сотрудничестваЦены на нефть продолжают расти на опасениях по поводу поставокВ ходе акции протеста жителей Касаха были задержаны 11 человекМИД Ирана сообщил о гибели более 70 женщин и детей в результате атак ИзраиляГлава МО Израиля пригрозил, что жители Тегерана «скоро заплатят» за обстрелыFT: страны ЕС планируют отказаться от импорта российского урана к 2030 годуЧто не могут «поделить» члены ГД? «Паст»«Придет время, и мы будем очень жесткими с сегодняшним руководством»: «Паст»Для Армении сегодня важно не поддаваться политическим манипуляциям внешних игроков: «Паст»Почему семь лет спустя «вспомнили» об Овике Абрамяне? «Паст»Мегапроект с инвестициями в размере 500 миллионов долларов: о чем речь? «Паст»Депутаты предлагают штрафовать и снимать баллы за громкую музыку в машине, а также выхлопы «спортивных» глушителейReuters: Возрастает риск новых столкновений между Арменией и Азербайджаном«Аякве»: Призываем ВС Армении усилить бдительностьFlydubai приостановила полеты в Россию, Армению, Азербайджан и еще ряд стран СНГWSJ: Израиль планирует проводить операцию в Иране две неделиСекретарь СБ Армении не отрицает предстоящую встречу Пашиняна и ЭрдоганаMehr: Над иранской мечетью Джамкаран подняли красный флаг местиСекретарь СБ Армении: Нападение Израиля на Иран является посягательством на его территориальную целостностьПашинян: Армения не ставит перед собой задачу разрыва отношений с РоссиейГлава МАГАТЭ заявил о своей готовности отправиться в Иран для оценки ситуацииКому не по душе цифровая система, предназначенная для борьбы с теневой экономикой, и каково отношение государственных органов? «Паст»Важные мессиджи и опасения властей: «Паст»По крайней мере, не исключено, что подобная кампания направляется и финансируется Азербайджаном: «Паст»Московский суд оштрафовал GoogleБолее 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждениемУ берегов Тайваня произошло сильное землетрясениеУкраина и РФ начали обмен телами погибших солдатТрамп заявил, что начинает терять надежду на то, что Иран согласится прекратить обогащение уранаСК Армении: В результате взрыва и обрушения в Чамбараке погибли троеЛукашенко вновь пожаловался на нехватку картошкиМинэкономики Армении: В 2024 году было экспортировано около 7,5 млн. литров 100%-го коньячного спирта Более 3 миллионов детей в мире вынуждены работать под принуждением Трое пострадавших при взрыве в Чамбараке доставлены в МЦ «Сурб Григор Лусаворич» Губернатор Тавушской области Армении: Только в Киранце строится 55 новых жилых домовZee News India: У Индии прочные связи с соперником Турции – АрмениейВ одной из квартир Чамбарака произошел взрыв: Есть погибший и пострадавшийКатоликос: Я верю, что вместе с вами мы преодолеем это испытание без излишней эмоциональности и бунтаТрамп: Меня не беспокоит, что ситуация в Лос-Анджелесе может выйти из-под контроля военныхВ некоторых районах Лос-Анджелеса ввели комендантский часКитай оценил ход переговоров с СШАСтипендиат фонда «Музыка во имя будущего» Эдуард Геворкян поступил в университет Моцартеум в ЗальцбургеХотят уничтожить армянскую идентичность: «Паст»
Самое популярное