Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հիվանդների համաշխարհային օր, Գիտության մեջ աշխատող կանանց և աղջիկների միջազգային օր, Իրան՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օր, Լեհաստան՝ Անտառի գազաններին կերակրելու օր, Ճապոնիա՝ Պետության հիմնադրման օր, Ադրբեջան՝ Հարկային ծառայողի օր, Կամերուն՝ Երիտասարդության օր, Լիբերիա՝ Զինված ուժերի օր, ֆիլիպիններ՝ Էվելո Ջավերի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1818–ծնվել է պատմաբան, փիլիսոփա-տրամաբան, լեզվաբան Անտոն Գարագաշյանը։
1829 — տեղի է ունեցել Թեհրանում ռուսական դեսպանատան սպանդը՝ դեսպանատան աշխատակիցների և այնտեղ պատսպարված հայ գաղթականների ջարդը մուսուլման ֆանատների կողմից, որի արդյունքում զոհվել են 37 դեսպանատան ներսում գտնվողներ՝ այդ թվում դեսպանատան ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովը, և 19 հարձակվողներ։
1846 - վախճանվել է  բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը։
1884– ծնվել է մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը:
1921-սկսվել է Վրաստանի Խորհրդայնացումը։ Վրաստանի Բորչալուի և Ախլքալակի նահանգներում կոմունիստները ապստամբություն են բարձրացրել և 11-րդ Կարմիր բանակը Հայաստանից մտել է Վրաստան նույն օրը գրավելով Գորին, Դուշետը և ամբողջ Բորչալուն։
1929– ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։
1930 - ծնվել է  քանդակագործ Խաչիկ Միրիջանյանը։
1954– ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը։
1971 - վախճանվել է  քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։
2002-փլուզվել է Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գնտվող Երևանի տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը փլատակների տակ թողնելուց կից գտնվող երկու բնակելի տները: Երջանիկ պատահականությանբ, զոհեր չեն եղել: 
2005- տեղահանվել է Երևանի  կենտրոնում գտնվող Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը: Մոտ հինգ ամիս առաջ նույն հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:
2015-Հայաստանի  նախագահի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը զրկվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» է անվանել։
2017-Արթուր Բաղդասարյանը մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվել է «Օրինաց երկրի»-ի հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:
2021-Կառավարության շենքի առջև հերթական ցույցն են անց կացրել անհետ կորածների ու ռազմագերիների ծնողներն ու հարազատները, որոնք հետո փակել են Բաղրամյան պաղատան:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


660 մ․թ․ա․— Դզիմմը դարձել է  Ճապոնիայի կայսր, ստեղծվել է Ճապոնիա պետությունը։
55 —հանրահայտ թունավորող Լոկուստիի միջոցով Տիբերիոս Կալվդիոս Կեսար Բրիտանիկը թունավորել է հռոմեական կայսր Կլավդիոսի որդուն։ 
244 —Ֆիլիպ Արաբի հրամանով Միջագետքում գաղտնի կերպով սպանվել է հռոմեական կայսր Գորդիան 3-րդը։
641 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն։
1234 —գերմանական խաչակիրների արշավանքների հետևանքով, որոնց նպատակն էր զավթել և բռնի կերպով քրիստոնեացնել մերձբալթյան ցեղերը (կուրշեյներ, լվովներ և այլն), ստեղծվել է Կուրլանդիական եպիսկոպոսատ անկախ հոգևոր կոմսությունը, որի մայրաքաղաքն է դարձել Պիլտենե քաղաքը։
1650– վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Ռենե Դեկարտը:
1695 —լեհ-թուրքական պատերազմի ընթացքում հետման Ստանիսլավ Յան Յաբլոնովսկին հետ է մղել թուրքերի արշավանքը Լվով և գլխովին ջախջախել Շեբիս-Գիրեյի թուրքական բանակը։
1697 —Պետրոս 1-ինը թույլատրել է ծխախոտի վաճառքը Ռուսական թագավորությունում։
1809 —Ռոբերտ Ֆուլտոնը արտոնագրել է շոգենավը։
1847 - ծնվել է  ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը։
1928-կայացել է երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։
1929 – Վատիկանը անկախացել է Իտալիայից և փաստացի դարձել առանձին պետություն:
1940-խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Մոներգեյմի պաշտպանական գծի ճեղքում, որը ավարտվել է Ֆինլանդիայի կապիտուլացիայով։
1943 —Ստալինը ստորագրել է ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին որոշումը։ 
1948– վախճանվել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան Սերգեյ Էյզենշտեյնը:
1978 —Չինաստանում չեղյալ է հայտարարվել Արիստոտելի, Շեքսպիրի և Դիկկենսի գրքերը կարդալու արգելքը։
1979 – Իրանում փաստացի ավարտվել է իսլամական հեղափոխությունը:
1990 —27-ամյա բանտարկությունից հետո ՀԱՀ-ի սպիտակ նախագահ Կլերկի կողմից  ազատ է արձակվել ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Հոլիլա Մանդելան։
2011– Եգիպտոսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել:
2012 - վախճանվել է  ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное