Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուսանողական» այգու տարածքը իրավական նորմերին հակառակ օտարվել է. նախաձեռնվել է վարույթ

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը:

Դատախազությունից  հայտնում են, որ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հունվարի 14-ի որոշմամբ՝ ուսանողական այգու՝ Տերյան 76 հասցեին հարող տարածքում, «Արմեն» ՍՊ ընկերությանը հատկացվել է 1248.0 քմ մակերեսով հողատարածք. 2003 թվականի մարտի 10-ին կնքվել է զբոսայգիներում և պուրակներում հողատարածքի վարձակալության պայմանագիր:

Երևանի քաղաքապետի 2015 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ՝ նշված հասցեում «Արմեն» ՍՊ ընկերությանը տրամադրված 1248.0 քմ մակերեսով հողամասից 626.22 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով՝ 24 մլն 422 հազար 580 դրամով, օտարվել է վերը նշված ընկերությանը։

Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ հաստատված՝ «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքը, ըստ գոտիավորման նախագծի, գտնվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտում։

 Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջները պարտադիր իրագործելու ու ապահովելու, համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը վերը նշված երկու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով կազմակերպելու պարտավորություն, առերևույթ խախտել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը), «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.1-րդ հոդվածի, 14.3-րդ հոդվածի 17-րդ և 31-րդ մասերի, «Երևանի գլխավոր հատակագծի իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման, «Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» Կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման և Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշման պահանջները:

Վերոշարադրյալից բացի այդ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով՝ մասնավորեցման ոչ ենթակա համայնքային սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման «Ուսանողական» այգու տարածքից, Կառավարության կողմից անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցված 626.22 քմ մակերեսով հողատարածքը, գոտիավորմամբ հողամասերի նպատակային և գործառնական նշանակության նորմերին հակառակ, օտարվել են «Արմեն» ՍՊ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի ապրիլի 3-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի  և 314-րդ հոդվածի 1-ին մասերով,  որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ  հոդվածների 1-ին մասերին (պաշտոնեական կեղծիքը):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Тегеран может пересмотреть отношения с МАГАТЭ в случае антииранской резолюцииThe National: Сирия привлекла $16 млрд инвестиции за полгода после свержения АсадаИран намерен ответить на предложение США по ядерной сделке в ближайшие дниПашинян: У Гарегина II есть ребенок – он не должен быть КатоликосомФранция запустит производство дронов в Украине силами известного автобрендаМинэкономики Армении в 2024 году сумело реализовать чуть более 96% выделенных из бюджета средствВ Германии хотят ограничить доступ к соцсетямМедведь проник в дом для престарелых и забрался в постель к жильцам«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел Сюника
Самое популярное