Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Երիտասարդության համերաշխության միջազգային օր, Լաբորատոր կենդանիների պաշտպանության միջազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

775– Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արձնի գյուղում՝ Արածանիի ափին, տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև:

1877– Ռուսաստանը պատերազմ է հայտատարել Թուրքիային: Սկսվել է ռուս թուրքական պատերազմը 11-րդ պատերազմը (1877-1878):

1915-թուրքական իշխանությունները Կոնստանտինապոլիսում սկսել են հայկական մտավորականների, քաղաքական գործիչների և գործարարների (թվով 2345 անձ) մասսայական ձերբակալությունները, սպանությունները և արտաքսումները։ Սկսվել է Հայոց մեծ եղեռնը:

1923-ծնվել է կոմպոզիտոր և երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Փաշինյանը։

1932-ծնվել է խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

1953-ծնվել է ամերիկահայ դերասան և գրող էրիկ Բոգոսյանը։

1959-վախճանվել է նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանը։

1965-Երևանում առաջին անգամ նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը։

1966-Երևանում հիմնադրվել է Ազգային Միացյալ կուսակցությունը։

1977- ստեղծվել է Հայաստանի հելսինկյան խումբը, որը իր գործունեությունը կառուցել է 1975 թվականի Հելսինկյան խորհրդաժողովի առաջադրած մարդու իրավունքների պաշտպանության վրա։   

1980-ծնվել է շախմատի գրոսմաստեր Կարեն Ասրյանը։  

1991- Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ի պատասխան Մարտունաշենի և Չայլենդի շրջափակման հայկական ուժերը գնդակոծել են Շուշին  «Ալազան» տիպի հրթիռներով;

2003-Փարիզում տեղադրվել է Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի չորս մետրանոց բրոնզե արձանը։

2007-Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Հարությունյանը, որը մինչև այդ կատարել էր նախարարի պարտականությունները:

2010-Կրթության և գիտության նախարարությունը կառավարության հաստատմանն է ուղարկել հանրապետության այն 43 դպրոցների ցանկը, որոնք սեպտեմբերից պետք է ավագ դպրոցի կարգավիճակ ստանան:

2012-Վրաստանի խորհրդարանում իրավիճակը անվերահսկելի է դարձել, երբ ամբիոն է բարձրացել ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան պահանջելով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ամբիոնին է մոտեցել ադրբեջանաբնակ Մարնելուի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, սկսված ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո:

2014-վախճանվել է  կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։

2015- «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը անժամկետ ցույցերի շարք է սկսել։ Տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որի ժամանակ շարժման առաջնորդները հայտարարել են , որ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնելու են իշխանափոխության։

2020-55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության հիշատակի օրվա արարողությունները, կորոնավիրուսի համավարակիի պատճառով արտակարգ դրությամբ պայմանավորված, տեղի է ունեցել առանց Ծիծեռնակաբերդ համազգային երթի:

2021- առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահը՝ Ջո Բայդենը, իր ելույթում  օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը:

2022- Թուրքիայի մեջլիսը չի ընդունել Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կարո Փայլանի ներկայացրած օրինագիծը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 1184– ըստ լեգենդի այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտել են Տրոյա:

1731-վախճանվել է անգլիացի գրող և հրապարակախոս , «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակ Դանիել Դեֆոն։

1783-վախճանվել է ռուս ֆեդմարշալ, Եկատերինա թագուհու ֆավորիտ Գրիգորի Օռլովը։

1791-ծնվել է ռուսական նավատորմի պատմաբան, նկարիչ, դեկաբրիստ Նիկոլայ Բեստուժևը։

1800-ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը գրքեր գնելու համար նվիրաբերելով 5 000 դոլլար հիմնադրել է Կոնգրեսի գրադարանը։

1833-ԱՄՆ-ում արտոնագրվել է գազավորված ջուրը։

1846-սկսվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը։

1898-Իսպանիան պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին։ 

1926-կնքվել է խորհրդա-գերմանական բարեկամության և չեզոքության պահպանման պայմանագիրը։

1938-էկրան է բարձրացել Գրիգորի Ալեքսանդրովի «Վոլգա, Վոլգա» ֆիլմը՝ գլխավոր դերերում Օլգա Օռլովա և Իգոր Իլինսկի։

1941-Մեծ Բրիտանիան սկսել է իր բանակի էվակուացիան Հունաստանից։

1952-ծնվել է ֆրանսիացի մոդելյեր Ժան-Պոլ Գոտյեն։

1967-վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել «Սոյուզ-1» տիեզերանավը, զոհվել է տիեզերագնաց Կոմարովը։

1975-ահաբեկչական «Բաադեր-Մայնխոֆ» խումբը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը իրականացրել է պայթյուն։

1980-ողբերգությամբ է ավարտվել ԱՄՆ-ի փորձը ազատել Թեհրանի ամերիկյան դեսպանատանը գտնվող պատանդներին։

1990-գործարկվել է ուղեծրային աստղադիտակ Հաբբլը։

2013-Բանգլադեշի Սավարե քաղաքում փլվել է շենք, որի հետևանքով 1127 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 2 500-ը ստացել են վնասվածքներ։ 

2022 — Эмманюэль Макрон переизбран на пост президента Франции, победив во втором туре выборов Марин Ле Пен. Макрон набрал 58,55 % голосов.

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное