Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 08 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստան՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝ Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Նացիզմից ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851-ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։

1970-վախճանվել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1980-վախճանվել է դերասան Գարուշ Խաժակյանը:

1987-վախճանվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։

1988-Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց Լենինի արձանին փակցված է եղել  Հայկական ԽՍՀ-ի դրոշը։

1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը, որը բացի ադրբեջանական ուժերը պաշտպանում էր նաև չեչեն գրոհային Շամիլ Բասաևը։

-Վագիֆ Իբրահիմովի Սու-25 ինքնաթիռը առաջին անգամ սկսել է ռմբակոծել Ղարաբաղը՝ գլխավորապես Ստեփանակերտը։

2000- առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Ագարակի կոմբինատը վերագործարկվել է: 

2002- Երևանի Կինոյի տան լեփ֊լեցուն դահլիճում՝ առաջին անգամ պետականորեն նշվել է Երկրապահի օրը առանց  քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չեն եղել ակնարկներից: 

2007-ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը  կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։

2009-Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: 

2012-Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից ։

2014-Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը  ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ է կատարել ընդունելով  Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։

2018- Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի  վարչապետ, որի առիթով օտարերկրյա պետությունների ղեկավարներից նրան առաջինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2019- Փաշինյանը ներկայացրել է առաջին100 փաստը Նոր Հայաստանի մասին։

2020- Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ԼՀԿ և Իմ քայլը խմբակցությունների պատգամավորների միջև:

2021-Արկադի Տեր Թադեւոսյանին` Կոմանդոսին,  հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում:

2022- «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացրել Գյումրիում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541- իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։

1713-Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ։

1794-կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից քիմիայի հայր Անտուան Լուվազյեն։

1828-ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի Ժուան Դյունանը։

1842-Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալյան երկաթուղային աղետում զոհվել են 55 մարդ։

1842-վախճանվել է ֆրանսիացի ծովագնաց, խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստյան Դյումոն-Դյուրվիլը։

1864-սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝ Սպոտսիլվեյնի ճակատամարտը։

1880-վախճանվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։

1884-ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Տրյումենը։

1886-առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած «Կոկա-Կոլան»։

1895-Չինաստանը Տայվանը հանձնել է Ճապոնիային։

1902-ժայթքել է Մարտինիկայի Մոն-Պելյե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու մահվան պատճառ։

1903-առաջին անգամ «Լեբոդի» դիրիժաբլը իրականացրել է  թռիչք 37 կիլոմետր հեռավորությամբ։

1903-վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ-հետիմպրեսիոնիստ  Պոլ Գոգենը։

1921-ռուս էմիգրանտները Կոնստանտինապոլիսում բացել են ուտիճների վազքի մրցումներ։

1929-առաջին անգամ ԽՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով։

1952-վախճանվել է պրոդյուսր, ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուիլյամ Ֆոքսը։

1962-Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։

1988-ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։

1992-վախճանվել է ռեժիսյոր, դերասան, Տիկնիկների թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։

2020 —ռուսական ինքնակառավարվող «Վիտյազ-Դ» ստորջրյա սարքը ընկղմվել է մինչև Մարիանյան իջվածքի հատակը (10028 մետր):

Կ․Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное