Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հեծանիվի համաշխարհային օր, Ավստրալիա՝ Մաբոյի օր, Նամիբիա՝ Նամիբիայի զինված ուժերի օր, Ուգանդա՝ Նահատակների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837– ծնվել է հանրահայտ գրող Պերճ Պռոշյանը։
1891– վախճանվել է մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը։
1896 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ Ռաֆայել Մանվելյանը։
1896- թուրք բազմահազարանոց խուժանը անցել է հարձակման Վանում: Հանկարծակի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ են կրել, բայց շուտով Դաշնակցության, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորել են մարտական ուժերը, և ինքնապաշտպանության կենտրոն է դարձել Վանի Այգեստան թաղամասը:
1911 –ծնվել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը։
1919- վախճանվել է բանասեր, բժիշկ և հասարակական գործիչ Սմբատ Գաբրիելյանը։
1933 – ծնվել է բժիշկ, ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը։
1936 – ծնվել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։
1971– տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։
1994 –վախճանվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։
1991– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է։
2000– Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։
2011- Հրանտ Դինքի սպանության գործով վեց զինվորականներ դատապարտվել են, Տրապիզոնի ժանդարմերիայի այդ պաշտոնյաների նկատմամբ դատարանը սահմանել է 4-ից մինչև 6 ամսվա ազատազրկում:
2011- վախճանվել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը։
2012-«Ժառանգություն» կուսակցությունը Գրողների միության դահլիճում անց է կացրել իր 8-րդ համագումարը: Նախագահի պաշտոնում վերընտրվել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
2016- Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, եղել են զոհեր և վիրավորներ։
2018-Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:
2019- Միլանում սկսվել է Ադրբեջանից 2.3 մլն եվրո կաշառք ստացած ԵԽԽՎ Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ դատը։
2020-վախճանվել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ու Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։
2022-Կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ են կիրառել, մասնավորապես ծխա և լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներիների են բերման ենթարկել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1098 —խաչակիրները գրավել են Անտիոքը։
1539 - Ֆլորիդան հայտարարվել է Իսպանիայի տարածք։

1540 —առաջին եվրոպացին՝ Էրնանդո դե Սոտոն անցել է Ապպալաչի լեռնաշղթան։

1621 —հիմնադրվել է հոլլանդական Վեստ-Հնդկաստան ընկերությունը, որը ստացել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների հետ առևտրի իրականացման  մոնոպոլ իրավունք։
1657 —վախճանվել է անգլիացի բժիշկ, ֆիզիոլոգ և էմբրիոլոգ Ուիլյամ Հարվեյը, որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիոլոգիայի և էմբրիոլոգիայի հիմնադիրը։
1761 —ծնվել է անգլիացի գյուտարար Հենրի Շրապնելը, որը հայտնագործել է կարտեչային գնդակներով հրետանային արկը։
 1784 —Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքը դադարել է լինել ԱՄՆ-ի մայրաքաղաք։
1785 —ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշերը 300 մետր բարձրությունից ցած նետելով շանը ցուցադրել է օդապարիկից թռիչքներ իրականացնելու համար իր ստեղծած պարաշուտը։ 
1789 — Ալեքսանդր Մաքքենզին Կանադայում հայտնաբերել է հետագայում իր անունով անվանված Մաքքենզի գետը։
1826-վախճանվել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը։
1837 —Լոնդոնի մոտ բացվել է առաջին իպպոդրոմը։
1843 —ծնվել է բուսաբան-ֆիզիոլոգ և բնաբան Կլիմենտ Տիմերյազևը, որը հանդիսանում է բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիրը։
1854 –ծնվել է չեխ երգահան Լեոշ Յանաչեկը։
1875– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ Ժորժ Բիզեն։
1896 —ստորագրվել է գաղտնի պայմանագիր, համաձայն որի Չինաստանը թույլատրել է Ռուսաստանին կառուցել Չին-արևելյան երկաթուղին։
1924 – վախճանվել է ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Կաֆկան։
1931 –ծնվել է Կուբայի 17-րդ վարչապետ Ռաուլ Կաստրո Ռուսը։
1946 –վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Կալինինը։
1954 —Սահարայում հայտնաբերվել է հին եգիպտական Սինխետոն փարավոնի դամբարանը (մոտավորապես մ․թ․ա․ 2570 թվական)։
1959 —Սինգապուրը ընդունել է սահմանադրություն և դարձել ինքնավար երկիր։
1970 —սինթեզվել է առաջին արհեստական գենը։
1980- համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվել է Խորհրդային Միության կողմից միջուկային հարձակման տագնապ։
1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարել է Իտալիայում պետական կրոն լինել։
1989 –վախճանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։
1991 - Ճապոնիայում Ունզեն հրաբխի ժայթքումից զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ լրագրողներ։
1998– Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով զոհվել է 101 մարդ, վնասվածքներ են ստացել 88-ը։
2006– Չեռնոգորիան հռչակել է իր անկախությունը դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիա պետության կազմից։
2008– Պրագայում կնքվել է խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։
2016- Արիզոնայում վախճանվել է աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսերը)։

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное