Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…լեչո

ՖՈՏՈ

Լեչոն (հունգարական lecsó) դասական հունգարական ուտեստ է, որը շատ տարածված է Եվրոպայում: Ցանկացած սիրված ուտեստի պես, այն չունի ճշգրիտ բաղադրատոմս, քանի որ յուրաքանչյուրն այն պատրաստում է յուրովի, սակայն երեք տեսակի բանջարեղենի առկայությունն անփոփոխ և պարտադիր է. քաղցր պղպեղ, լոլիկ և սոխ: Շատ հաճախ լեչոն օգործվում է որպես գարնիր, ինչպես, ասենք, Գերմանիայի արևելյան շրջաններում  խորոված մսի, երշիկեղենի կամ նրբերշիկների համար: Նաև լեչոյին ավելացվում են տարբեր մսամթերքներ (օրինակ Հունգարիայում հաճախ են օգտագործում տնական ապխտած խոզի երշիկը կամ ապխտած միսը):

Դասական հունգարական լեչոն պատրաստվում է որպես առանձին ուտեստ և պատրաստում է հարած ձվով և մատուցվում սպիտակ հացով: Լեչոն շատ նման է ֆրանսիական ռատատույին: Ռատատուն (ֆրանսերեն Ratatouille, կազմված «rata» - ուտելիք և  «Touiller» - խառնած բառերից) պրովանսական խոհանոցի ավանդական բանջարեղենային կերակուր է, որը պատրաստվում է պղպեղից, սմբուկից և դդմիկից, և շատ առումներով նման է հունգարական լեչոյին: Ռուսաստանում լեչոյի բաղադրատոմսը հարմարեցվել է երկրում առկա ապրանքներին, և լեչոյի տարբեր տարատեսակներ են հայտնվել. գազարով, տապակած սոխով, աղացած պղպեղով և այլն:

Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բուլղարիայում, Հարավային Եվրոպայի որոշ այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում լեչոն հաճախ պահածոյացնում են ձմռան համար: Դասական հունգարական լեչոյի  հիմքը կանաչ (սպիտակ) պղպեղն ու լոլիկն է: Հենց դրանով է լեչոն տարբերվում նմանատիպ այլ ուտեստներից: Այն այդպիսին է եղել հունգարացի գյուղացիական խոհանոցում 20-րդ դարի սկզբից: Այն երբեմն պատրաստել են սոխով և որպես համեմունք օգտագործել պապրիկա: Վերջին երկու բաղադրիչները այժմ պարտադիր չեն լեչոյում (առավել ևս պահածոների մեջ), չնայած սոխով լեչոն ևս դարձել է նույնքան ավանդական, որքան և առանց դրա, իսկ աղացած պղպեղը ներկայումս հունգարական շատ ուտեստների պարտադիր բաղադրիչն է:«Կանաչ պղպեղը» (Zöldpaprika) պղպեղի տարբեր տեսակների  ընդհանուր անվանումն է. դրանք հավաքվում են այն ժամանակ, երբ  սկսում են հասունանալ: Նման պղպեղները կարող են լինել կանաչ, մուգ դեղին և գունատ դեղին: Վերջիննս իր հերթին կոչվում է «սպիտակ պղպեղ» (fehér paprika): «Կանաչ» բառը պարզապես նշանակում է «անհաս», «ոչ կարմիր»: Կանաչ պղպեղը​​ ունի հատուկ բույր և համ, որը պահպանվում է անգամ ջերմային մշակումից հետո: Այն չի պահանջում լրացուցիչ խոտաբույսերի և համեմունքների ավելացում, ներառյալ սխտորի։

Որոշ հունգարացի հետազոտողներ նշում են, որ մոտ 1930-ական թվականներին «lëcső» կամ «lëcsó» բառով նշել են հենց կանաչ պղպեղի և լոլիկի խառնուրդը: Ավելին, նման ուտեստի առաջին հիշատակումը կապված է ոչ թե Հունգարիայի հարավային, այլ հյուսիսային շրջանների հետ: Հետևաբար, «լեչո» բառը, դատելով նրա ձևերից, որոնք գոյություն են ունեցել մինչև 1950-ականները, ունեն զուտ հունգարական ծագում: Հունգարական բառարաններում «lecsó» բառը ժամանակակից ուղղագրության մեջ չի եղել միայն 1950-ականները, չնայած այն ավելի վաղ հայտնաբերվում է 1940-ականների խոհարարական գրքերում: 1930-40-ականների որոշ բաղադրատոմսերում լեչոյին նման ուտեստները այլ կերպ են կոչվել` paradicsomos rahó, rácpaprikás, omácska ...1920-ականներին և 1930-ականներին ոչ մի հունգարական խոհանոց չէր կարող յոլա գնալ առանց պղպեղի: 1924-ին հայտնվել է հունգարական (և ոչ բուլղարական) հայտնի ապրանքանիշը՝ «Globus»-ը, որն էլ 1960-ականներին լայն արշավ է սկսել իր արտադրած «Lecho» պահածոների արտահանման համար:

Այնպես որ «լեչո» բառը սկսել է օգտագործվել որոշակի ուտեստ կոչելու համար, որտեղ հիմնական բաղադրիչները կանաչ (սպիտակ) պղպեղն ու լոլիկն է: Իհարկե, կան սիրահարներ, որոնք լեչո են պատրաստում նաև կծու պղպեղից: Նշենք, որ լեչո պատրաստելու համար այն պղպեղը, որը որոշ մարդիկ կոչում են «բուլղարական պղպեղ», պիտանի չէ։ Այդ պղպեղը  Հունգարիայում կոչվում են «կալիֆոռնիական», Բուլղարիայում այդ մեծ պտղով պղպեղը կոչվում է «կամբա»: Հունգարիայում կա կալիֆոռնիականի նման այլ պղպեղ, որը ամենահարմարն է լեչոյի համար։

Нет описания.

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное