Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Պարտիզանների և ընդհատակյա աշխատողների օր, Սեյշելյան կղզիներ՝ Անկախության օր, Լեռնային Ղարաբաղ՝ Հայրենիքի համար զոհվածների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1825– ծնվել է նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը։

1839– վախճանվել  է հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը Համբարձում Լիմոնջյանը:

1915- ավարտվել է Շապին Գարահիսարի հայաթափումը, որպես Մեծ եղեռնի շարունակություն։ Գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը ճեղքել է հակառակորդի օղակը և դուրս եկել բերդից, որից հետո թուրք զինվորները ներխուժել են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսել մնացած բնակչության հետ։

1974-գրանցվել է աննախադեպ դեպք՝ բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է ֆրանսիահայ կատարող Շառլ Ազնավուրն իր «She» երգով:

1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 853-րդ որոշումն ըստ որի պահանջվում էր  «անհապաղ, լրիվ և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերն Աղդամի և այլ շրջաններից»։

1995-անց են կացվել խորհրդարանական ընտրություններ, որտեղ ձայների մեծամասնություն է ստացել ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցությունը, ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն քանի որ նրա գործունեությունը դադարեցրել էր Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոսնիա Հերցեգովինայի հետ։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գվատեմալայի հետ։

1999– վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:

2002-Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում`խաղաղապահ գումարտակի մեկ ջոկ և տարբեր մասնագիտության սպաներ առաջին անգամ մասնակցել են Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին:

2005-Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:

2007-«Այլընտրանք» հասարակական նախաձեռնությունն Երևանում անց է կացրել բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:

2009- անձրևի հետևանքով առաջացած սելավը մեծ վնաս է պատճառել Լոռու մարզի երկու՝ Գուգարք և Շահումյան համայնքներին:

2012-«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող  մայոր Վահե Ավետյանը մահացել է։

2018-«Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ շարունակում է պայքարն ընդդեմ պարտադիր կուտակայինի, ժամանակին պարտադիր կուտակայինի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել օրենքը:

2020- Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ և բնապահպան 39-ամյա Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:

2021-Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ                  

1520-վախճանվել է ացտեկների վերջին  թագավոր Մոնթեսումա Երկրորդը:

1613-Շեքսպիրի «Հենրիխ 8-րդ» ներկայացման պրեմիերայի ժամանակ հրդեհվել է Գլոբուս թատրոնը:

1880-Հաիթին միացվել է Ֆրանսիային:

1888– Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան:

1900– ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը հայտնի է դարձել իր «Փոքրիկ իշխանը» պատմածքով:

1916-կայացել է «Բոինգ» ընկերության առաջին ինքնաթիռի թռիչքը:

1920– Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-րդը ֆուտբոլային մի ակումբի շնորհել է «Արքայական» տիտղոս, որն իսպաներեն կոչվում է «Ռեալ»:

1945-ԽՍՍՀ-ը և Չեխոսլովակին Անդրկարպատյան Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ-ին միացնելու պայմանագիր են ստորագրել:

1964-ստեղծվել է հեռուստացույցի հեռավար կառավարման վահանակը:

1976-Սեյշելյան կղզիները հայտարարել են իրենց անկախությունը:

1985-Նյու-Յորքում աճուրդով 2.229 միլիոն դոլարով վաճառվել է ջոն Լենոնի հին «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենան:

1995-Սեուլում փլվել է «Sampoong» սուպերմարկետը, որի փլատակերի տակ են մնացել 502 մարդ:

1996– Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվել են  մոտ 1200 կալանավոր:

2007-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը:

2020-վախճանվել է ամերիկացի դերասան, կինոռեժիսյոր, սցենարիստ և պրոդյուսեր Կառլ Ռայները:

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Как армянин, я чувствую, что мне есть чем заняться в Армении» - Скрипач Зограб ТадевосянПолитическая расправа в Гюмри набирает обороты: «Паст»Какие новые процессы готовит «Священная борьба»? «Паст»Возможны серьезные разоблачения: «Паст»Хозяйствующие субъекты узнали о нарушениях, зафиксированных у них, из прессы: «Паст»США ввели новые санкции против ИранаВ рамках Дней грузинской культуры на проспекте Маштоца в Ереване состоялось праздничное мероприятиеМинфин: Министерство труда и социальных вопросов Армении в 2024 году потратило более 850 млрд. драмовПосол США в Грузии объявила о скорой отставкеМерц: ФРГ будет зависеть от США еще продолжительное времяДания усилит военное присутствие в Гренландии, направив туда военную техникуNYT: Белый дом готовится к «затяжной войне» против МаскаTimes: Трамп и Эпстин имели близкие отношения на протяжении нескольких летВ Австралии представили два суперкомпьютера с ИИ для медицинских и климатических исследованийПравительство Боливии обвинило экс-президента в терроризмеУкраинские дроны ударили по нефтебазе, снабжающей топливом российские бомбардировщикиTesla пыталась скрыть данные о ДТП с участием беспилотных автомобилейDPA: самолеты ВВС ФРГ были подняты в небо из-за российского Ил-20 над БалтикойУченые с помощью ДНК-анализа обнаружили следы неизвестных коренных жителей Колумбии, исчезнувших 2000 лет назадOzon Армения примет участие в фестивале «Винные дни Еревана» с программой для гостей: «Паст»Армения в меняющемся мире: может ли быть оправдан выбор конфронтационного «лагеря»? «Паст»Обсуждение было достаточно жарким: «Паст»Жизнь «улучшилась», но люди этого совсем не чувствуют: «Паст»Армения несет огромный ущерб: получит ли «sms» также и исполняющий обязанности руководителя ИОБПП? «Паст»FT: в ЕС опасаются полного прекращения поддержки Киева со стороны СШАКнязя Монако Альбера обвинили в растрате казны на любовниц и детейМаск: бюджетный проект Трампа является отвратительной мерзостьюPolitico: беседа с Си Цзиньпином может иметь неприятные последствия для ТрампаИран может согласиться на создание регионального консорциума по обогащению уранаБелый дом: Трамп не знал заранее об операции «Паутина»Нефть Brent подешевела до $65,38 за баррель после роста цен в предыдущие два дняКеллог: Новый пакет санкций США против России готов к утверждениюГлава МВД Армении приняла посла ЕСШвейцария присоединилась к санкциям ЕС против «теневого флота» ПутинаScience: Миру грозит потеря до 76% общей массы ледниковВсеармянский фонд «Айастан» стал спонсором образовательной программы «Родом из Арцаха»Прокуратура возбудит уголовное дело? «Паст»На что из госбюджета выделено 300 миллионов драмов? «Паст»Тандем Пашинян-Азербайджан нацелился на Армянскую Апостольскую Церковь: «Паст»США признали, что с Израилем возникли разногласия по вопросу ИранаТАСС: Третий раунд переговоров РФ и Украины ожидается также в СтамбулеГубернатор: Противник продолжает прямые обстрелы приграничных сел СюникаУкраина и РФ проведут самый масштабный обмен пленными за все время войныИран добивается от США гарантий отмены санкцийЮжная Корея договаривается США о помощи в патрулировании воздушного пространстваУчения НАТО начались в Балтийском мореПашинян в ЕГУ: Все парковочные места на соседних улицах заняты сотрудниками безопасностиВ Газе заявили о смерти 32 человек из-за ударов ИзраиляЯпония считает прискорбными тарифные меры СШАМонголия планирует подписать торговое соглашение с ЕАЭС в июне 2025 года
Самое популярное